pette, qui vaisse etqul rend sa gorge). հերետիկոս, կամ առավել վատթար, կեղտոտ և զզվելի հեգնող, հիմարների նահապետ (archi-sot par sa nature), ամենային տեսակ հիմար։ Պասկիե՝ վերնագիր ամենայն տեսակ զրպարտութենների (Pasqnier est un pasquin), մեծ հորթ, եզն, էշ, անարժան այն ջրին, որով լվանում են նորա գլուխը, այնպիսի ծաղրածու, որի գլխին պիտո է դնել դեղին գլխարկ, աքաղաղի փետուրներով և բոժոժներով․ օձ, սողուն, գորտ, խոսքերով միայն պապական, իսկ իրողապես աստված մի անձն դավանող և մինչև անգամ անաստված, շատախոս կաչաղակ, անսանձն խելագար, որ ընկնում է ամենայն կողմ, որ ապականե և պղծե կարապների մաքուր փետուրների պատվական սպիտակությունը»։ Ահա հիսուսյան աբեղաների ճշմարտությունը․ այսպես կամենում են նոքա ապացուցանել յուրյանց իրավունքը և հերքել հոյակապ Պասկիեի իմաստուն ասածները։ Ինչ ասել է ճշմարտություն ապացուցանելու համար հայհոյել և նզովել․ եթե ունին նոքա իրավունք, փաստ և պատճառ, թո՛ղ հանդես բերեն, թո՛ղ մարդավայել կերպով հերքեն հակառակորդի խոսքը և լուսափայլ կացուցանեն յուրյանց ճշմարտությունը։ Այս բաները ոչ այլ ինչ են, եթե ոչ, հայտնի ապացույց և քարոզ, թե այդ հիսուսյան աբեղայքը ջարդ ու փշուր էի եղած բարոյապես և ջախջախված, խորտակված միանգամայն Պասկիեի ճշմարտության մուրճի տակ․ պատճառ, բանականութենով և խելքով կապացուցանվի ճշմարտությունը, եթե կա, բայց հայհոյություն, գավազան և բռնություն երբեք չեն կարող ապացուցանել մի շինովի, հնարած ճշմարտություն։ Վա՜յ այն ճշմարտությանը, որ այսպիսի հնարների էր կարոտում․ ողբա՜լի հնար ճշմարտություն ապացուցանելու։ Բայց այս կարապները օրեօր ավելի գործի տեր էին դառնում Եկատերինե Մետիչիսի պալատումը, սպանիացիք ներգործում էին նոցա ձեռքով․ նոքա, ինչպես երևում է դը-Տու նախագահի խոսքերից, առավել կատաղի դահիճք եղան այն հռչակավոր սպանության մեջ, որ հայտնի է անունովս Բարթոլոմեոսյան գիշեր, կամ Փարիզի արյունաշաղախ հարսանիք։ Նոքա արդեն բավականաչափ զորացած էին Ֆրանսիայի մեջ և 1577 թվականին նոր ի նորո սկսեցին աշխատել, որ ձեռք բերեն
Pasquin—մի հին և աղճատյալ արձանի անուն է, որի վերա Հռովմի մեջ դնում են ամենայն տեսակ զրպարտ թշնամանք։ Այս անցքը գեղեցիկ նկարագրված է ամենայն մանրամասնութենով, գերապատիվ Ստեփաննոս Նազարյանց վարդապետի «Հանդես նոր հայածոսության» անունով գրքի մեջ, տե՛ս երկրորդ հատորում։ Տպված Մոսկվայի մեջ, 1857 թիվ։
145
10-294