Այս էջը հաստատված է

սա պաշտպան էր Հուգենոտներին։ Նորա հետ միացավ և մի այլ հիսուսյան աբեղա—Կլոդիոս Մատիե, որ անվանված էր «Սուրհանդակ Սուրբ Լիգայի»։ Վերջապես հաջողեցավ նորանց համոզել Ֆիլիպպ II-ը դաշնակից լինել պապական թագավորների հետ 1584 թվականի դեկտեմբեր ամսումը (liglie defensive et offensive). այս դաշնադրության զորութենով նոքա բոլորը պարտավորվեցան գործ դնել ամենայն զորություն պապականությունը Ֆրանսիայի մեջ պահպանելու համար և Հենրիկոս III-ի մահից հետո կարդինալ Բուրբոնին թագավորեցուցանելու համար, բացի նորա բոլոր մերձավոր ժառանգավորներից, որ ընկել էին հերետիկոսության մեջ։ Այս միջոցին մայրաքաղաքը դարձավ Սուրբ Լիգայի ընկերակցության կենտրոն։ Տասն և վեց* հռչակավորքը, որ գրգռվում էին և կառավարվում էին հիսուսյանների խորհրդով, ազատակամ ներգործում էին Փարիզի և Ֆրանսիայի վերա։ Հենրիկոս III-ը, որը սկզբում շատ ուշ չէր դնում Սուրբ Լիգայի վերա, զարհուրեցավ, երբ լսեց, թե յուր թագավորության կեսը անցել է արդեն Սուրբ Լիգայի պատկանողների դրոշի տակ. որոշեց նա վերջապես ինքը յուրյան Սուրբ Լիգայի գլուխ քարոզել. հուսալով, թե կարո՛ղ է այս ճանապարհով յուր ձեռքում պահել թագավորական իշխանությունը, բայց շատ սխալվեցավ յուր կարծիքի վերա։ Գիզերը և հիսուսյանք էին Ֆրանսիայի իսկական տիրողքը։ Հենրիկոս, տեսանելով յուր սխալը, օգնություն խնդրեց յուր փեսա Հենրիկոս Նավարրացիուց։ Այս երկու թագավորքը միացուցին յուրյանց զորքը և պաշարեցին Փարիզը։ Սարսափած մնացին Տասն և վեցը և հնար էին որոնում այս վտանգից ազատվելու։ Այն միջոցին, երբ սոքա հավաքված Մային դուքսի առանձնարանի մեջ խորհուրդ էին կատարում, երևեցավ Բուրգուան՝ հակոբյանների վանքի վանահայրը, և հայտնեց, թե յուր աբեղաներից Հա

  • Ինչ ժամանակ Գիզ դուքսը, հիսուսյանների ձեռքով գրգռվելով Հենրիկոս III-ի

ընդդեմ, որ պաշտպան էր Հուգենոտներին, կազմեց Սուրբ Լիգա, այսինքն Սուրբ կապակցություն անունով դաշնակցությունը, որի արտաքին ձևը էր միմիայն կրոնական, այս է՝ հաստատ պահել պապականությունը Փարիզի մեջ, իսկ ներքին խորհուրդը բոլորովին քաղաքական խնդիր, այն ժամանակ Փարիզի հասարակությունը քաղաքի յուրաքանչյուր թաղերից մի-մի մարդ կարգելով դաշնակցության մեջ, որպես փոխանորդ թաղերի բոլոր բնակիչներին, մտավ Սուրբ Լիգայի մեջ, բայց որովհետև տասն և վեց հատ էին այդ երեսփոխանքը քաղաքի տասն և վեց թաղի թվով, վասնորո և պատմության մեջ Փարիզի հասարակություն ասելու փոխանակ ասվում է «Տասն և վեց», որով իմացվում է Փարիզի հասարակությունը:

147