կոբ֊Կլեման անունով մինը (Jacques Clement) բարեպաշտ հոգետես, որ հույս ունի, թե հրեշտակները օգնություն կհասանեին նորան երկնքից, սուրբ գործը կատարելու համար, կամ թե գոնե՛ արժանի կլինի ստանալ մարտիրոսական արմավենին, վճռում է զոհել յուր անձը բոլոր պապականների փրկության համար. այսինքն, թե կամենում է սպանել Հենրիկոս III-ը, որ հալածում է պապականները։ Այս րոպեին Բյուսսի-Լեկլեր (Bussi-Leclere) անունով մի մարդ բերեց մի նամակներով լիքը ծրար, որ Բաստիլիայի պարլամենտի անդամքը հանձնել էին մի օգոստինյան աբեղայի, որ պատարագում էր նոցա համար. և խնդրել էին այս աբեղայից հասուցանել նամակների ծրարը թագավորին։ Իսկույն վճռվեցավ, թե այս նամակները կարո՛ղ են Հակոբ-Կլեմանի համար անցաթուղթ լինել։ Դուքս Մայենը տվեց այս նամակները Բուրգուանին և խնդրեց համոզել Կլեմանը, որ հարցուփորձի ժամանակ չհայտնե յուր խորհրդակիցքը, կամ գոնե՛ ասե միայն վանահոր անունը, որին խոստացավ տալ զինվորական պահնորդներ, անվտանգ Ֆլանդրիա հասանելու համար, ուր նա կարո՛ղ էր գտանել մի հանգիստ ապաստանարան: Այսպես ևս կատարվեցավ։ 1588 թվականի հուլիսի 31֊ին, երեկոյան ժամանակ հակոբյան երիտասարդ Հակոբ-Կլեման աբեղան հասավ Սեն֊Կլու. ամբողջ գիշեր աղոթքի հետ եղավ և մյուս օրը գնաց Արքունի պալատ։ Երբ կամենում էր ներս մտանել, պահապանը արգելեց։ Ինչ ժամանակ աբեղան բարձր-բարձր խոսում էր պահապանի հետ, Հենրիկոս III֊ը լսելով այս աղաղակը, գանչեց պատուհանից, որ բաց էր. «Ներս թողեցեք դորան, ինձ համար կասեն, թե ես հալածում եմ աբեղայքը և չեմ կամենում տեսանել նորանց»։ Հակոբ֊Կլեմանը ներկայացավ թագավորին, որ այն միջոցին նստած էր աթոռի վերա և տվեց նորան նամակների ծրարը։ Ինչ ժամանակ Հենրիկոս կարդում էր ուշադրութենով այս նամակները, աբեղան հանեց յուր թևի միջից երկայն դանակը, որ պատրաստած էր, և ցցեց թագավորի կուրծքը։ Պահապանքը, լսելով թագավորի աղաղակը, ներս վազեցին և տեսանելով թագավորը արյան մեջ թավալված, իսկ աբեղայն՝ կանգնած նորա մոտ արյունոտ դանակը ձեռին, հարձակվեցան Կլեմանի վերա և կտոր-կտոր արեցին նորան նույն րոպեին: Հակոբ-Կլեմանը ժամանակ չգտավ յուր խորհրդակիցքը հայտնելու։ Հիսուսյան աբեղայքը ժամանակակից օրագիրների մեջ գովում էին այս զարհուրելի թագավորասպանությունը։ Այն օրը, որ Հենրիկոս III֊ը սպանեցին Փարիզի մեջ, նոքա կամենում էին Բորդոյի մեջ մոր
148