թել մարշալ Մատինեոնը և տիրել ամրոցին։ Մատինեոնը ազատվեցավ, բայց հիսուսյանք աքսորվեցան քաղաքից։ Յուրյանց այն ժամանակներում տպած շարադրութենների մինի մեջ հիսուսյան աբեղայք ասում են, թե աստված պատմեց Հենրիկոս III-ը, մարշալ Մատինեոնի հիսուսյաններին հասուցած նեղութենների համար, որ հպատակորեն կատարում էր միշտ Հենրիկոսի հրամանները այս մասին։ Մինչդեռ այս բաները լինում էին, Հենրիկոս IV թագավոր անվանեց յուրյան․ այն թագը, որ ժառանգաբար պատկանում էր նորան, պիտո է նա պատերազմով ստանար։ Հիսուսյան աբեղայքը, որոնց խորհրդով կառավարվում էին Տասն և վեցը և մանավանդ դուքս Մայենը, որ այն միջոցին գլխավոր գործակատար էր, կարդինալ Բուրբոնը թագավոր հրատարակեցին Կարոլոս X-ի անունով։ Հենրիկոս IV-ը բռնեց այս յոթանասուն տարեկան պառավը, որ և երիտասարդ ժամանակին չէր ցույց տվել մի առանձին խելք, և փակեց նորան Պուատուի Շատինիե անունով ամրոցի մեջ, ուր հետևյալ տարումը և մեռավ այս թագավորի ուրվականը, յուր հիշատակը թողնելով մի քանի դրամների վերա, որ այն ժամանակ կտրվել էին նորա պատկերով։ Ֆրանսիան շփոթության մեջ էր, թե ո՞վին ընտրե թագավոր։ Բորգոսի պարլամենտը կամենում էր Հենրիկոս IV-ին, իսկ Տուլուզի պարլամենտը որոշեց հնազանդվիլ միանգամայն Սիքստոս V պապի կոնդակին, որի մեջ Հենրիկոս IV-ը անվանված էր «հերետիկոս, և որպես մասնակից շատ հանցանքների, անարժան և անհարմար Ֆրանսիայի քրիստոնեական թագը ժառանգելու»։ Հենրիկոս ատելությամբ բորբոքվելով այս կոնդակի վերա, հրամայեց յուր կողմնակիցներին, որ հատուկ այս պատճառով ուղարկում էր Հռովմ, զարկել իսկական Վատիկանի դուռի վերա հետևյալ նամակը՝ գրած դեպի Սիքստոս V-ը։ «Հենրիկոս, Աստւծո ողորմությամբ թագավոր Ֆրանսիայի և Նավարրայի. թագավոր Բեարնա, առաջին Պեր Ֆրանսիայի, ընդդիմանում է Հռովմի պապ անվանված (sօlt disant pape de Rome) Սիքստոս V-ի կոնդակին. հաստատում է, որ այն սուտ է և անիրավ, և իբրև մի չարագործություն հանձնում է Ֆրանսիայի Պերերի դատաստանին, որոնց գլուխը ինքն է։ Ինչ որ վերաբերում է հերետիկոսության, թագավորը ասում է և հաստատում, թե պարոն Սիքստոս V-ը, որ պապ է կոչվում, չնայելով յուր սրբազնության վերա, չարաչար սուտ է խոսել, թե նա ինքն է հերետիկոս. և այս բանը պիտո է ապացուցվի մի ազատ և օրինավոր, լրացյալ ժողովքով։ Եթե Սիքստոս չհնազանդվի, ինչպես
Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/149
Այս էջը հաստատված է
149