հրամանաւ, սպառնալեօք և հալածանօք, ըստ որում չեն ի միջի ապացոյցք յաղթողք՝ պատճառք բանաւոր. ողբալի ճշմարտութիւն, գաւազանաւ ապացուցեալ, ըստ որում հակառակորդն, թող զբռնութիւն գազանական, այլ զէն ո՛չ ունի։ Եղկելի՛ ճշմարտութիւն] ։
Ոչ կարացեալ ցայս վայր իմաստնոց հայոց՝ շօշափել զհետին չքաւորութիւն հին մատենագրութեանն, որովք հային ի գիտութեանցն հանդէս, գիտութեանցն ասեմ, որով լուսափայլին միտք, կենդանանայ և սնանի հոգին, և կամ առ անհնարին հնասիրութեանցն յաղթահարեալ ի կրիր՝ հնչեցուցանեն, թէ լուսաւորութիւն ազգի կախի զհին մատենագրութենէ, և թէ սա ինքն է առաջին և վերջին հնար բորբոքելոյ զհայրենասիրութիւն, առանց որոյ առաջի կայցէ կործանումն ազգի, մանաւանդ, եթէ մատենագրեսցի նոր և վճիտ հայախօսութեամբ, որ ունի կեանք և կիրառութիւն յընկերական կենցաղս։ Ո՜վ տղայամիտ դատողութեանդ, և ո՞վ ի լուսաւորեալ հայոց՝ որոյ քննեալ և մաղեալ իցէ զհինն դպրութիւն, ո՛չ տեսանէ ակներև զայս անհիմն և սուտ դատողութիւն, որ չէ այլ ինչ, եթէ ոչ հնար իմն արուեստակեալ առ ի խաբել զազգին պարզամտութիւն։ Ասացաք արդէն և խնդիր ի մէջ արկաք, թէ զի՞նչ ուսեալ է դոցա ի հին մատենագրութենէ, կամիմք լսել. թո՜ղ խօսեսցին պատուելիքդ։ Բայց ցորչափ դոքա լռութեամբ միայն խոստովանին զիւրեանց պարտութիւն, մեք զմերս հրապարակեմք կարծիս, թէ հին մատենագրութիւնն բաց ի պահելոյ յինքեան զնուիրականն բարբառ, չաւանդէ մեզ ապա եկելոցս զայլ ինչ, ուստի բաց ի Ազգային պատմութեանցն տեղեկութենէ, հնա՞ր էր քաղել այնպիսի գիտելիս, որովք բարձր ի գլուխ պանծան եւրոպացւոցն մատենագրութիւնք ի մերումս դարու. ո՜չ և ո՜չ կարեմք նոյնպէս համեմատել զմերս հին դպրութիւն ընդ հին դպրութիւնս Յունաց և Հռովմայեցւոց, որ զայն բան ունէին առ մերս հայկական, զոր բան տիւ առ գիշեր. և ոչինչ մխիթարեմք՝ քաջ գիտելով թէ գպրութիւն ազգի միշտ ծառայացելոյ Ա ստրկացելոյ այլասեռ իշխանաց, որպիսի եղեալ է Հայոցն, հարկալ ուներ լինել ինչ մի իստորագունիցն յոյժ։
Արժանի էր հարցասիրութեան, թէ զի՞նչ իմանան իմաստունքն հայոց կործանոլթիւն Ազգի առ շինութեամբ նոր մատենագրութեան, ցաւ է ինձ խոստովանել աստանօր, թէ պատուելի իմաստունք մեր դեռ ոչ կարեն հասկանալ թէ ասացեալն Ազգ չէ այլ ինչ, եթէ ո՜չ լեզու, առանց որոյ չէ մարթ լինել ազգի. նա հոգի է ազգի, և ազգ մարդկան առ հասարակ նովալ կեայ, իսկ լեզու չոր և անծուծ, այլ և թաղեալ ընդ փոշւով հազարամէից, որպիսի է հինն լեզու՝ ամենևին անկարող վերակենցաղել