Այս էջը հաստատված է

ջինն էր. խելացի և խորագետ կին, որի ճակատը գրած էր մեծ նշանակություն ունենալ Ֆրանսիայի պատմության մեջ: Մարիա Մեդիչիսի հետ կային երկու իտալացի հիսուսյանք, Մաճիո և Ճենտիլ, երկուսը ևս ճարտար խռովարար և հաջող պալատականք: Նոքա կարողացան դարձուցանել յուրյանց վերա թագավորի բարեհաճությունը և համոզում էին նորան խոստանալ երկու ամսից հետո թույլ տալ հիսուսյաններին Փարիզ մտանել: Բայց հիսուսյանների, մարշալ Բիրոնի ընդդեմ դավադրությանը մասնակից եղած լինելը, և այլ թագավորությունների մեջ նոցա ձգած խռովությունքը, հարկադրեցին թագավորին, որ յուր մտադրությունը ետ դնե: Հայր Մաճիո, որ Մարիա Մեդիսիչի հետ էր, Փարիզ հասանելուց հետո և յուր սրամիտ խոսքերի համար թագավորին հաճոյանալուց հետո մի անգամ ասաց թագավորին. «Ձեր մեծությունը ավելի երկար եք կրում ձեր հղացածը, քան թե կանայք. նոքա ինն ամսից արդեն ծնանում են»: -Իմ բարեկամ,-պատասխանեց Հենրիկոսը միևնույն ձևով,- թագավորներին առավել ա՛հ է ազատվիլ այսպիսի հղութենից, քան թե կնիկ մարդերին: Վերջապես Հենրիկոս IV-ը վճռեց, որ վերադառնան հիսուսյանք: Երբ Սյուլլի խորհուրդ էր տալիս նորան չառնել այս գործը, Հենրիկոսը պատասխանեց. «Գիտեմ, որ հիսուսյանները ետ կանչելով ես իմ կյանքս վտանգի մեջ եմ ձգում, բայց եթե չթողում նոցա Ֆրանսիա մտանել, այսուամենայնիվ չեմ կարող իմ կյանքի ապահովության համար երաշխավոր լինել: Այդ մարդիկը ամենայն տեղ գրագրություն ունին, ամենայն տեղ ընկերներ և խորհրդակիցք, նոքա ամենայն ժամանակ կգտանեն ինձ: Գուցե դեռ ասեն և իմ մասին, թե ես վախենում եմ նորանցից: Բայց եթե բանը մահի կերպի վերա մտածելու գա, ես Կեսարին համաձայն եմ. ամենայն մահից լավ է անակնկալ և հանկարծական մահը»: Վերջապես հիսուսյանք վերադարձան Ֆրանսիա ութը տարվա աքսորից, 1603 թվականի սեպտեմբերի 25-ին: Նոքա ստացան դարձյալ Փարիզի մեջ ուխտապահական տունը և Կլերմոնտյան կոլլեգիումը, այն պայմանով, որ դասախոսություն չառնեն այնտեղ: Բայց վեց տարուց հետո, այսինքն 1609 թվականին, հաջողեցավ նոցա հրաման ստանալ աստվածաբանական ուսման ընթացք բանալու: Հիսուսյանք մեծ հույս չէին կարող ունենալ թագավորի վերա, որ երբեք հավատ չուներ յուրյանց վերա: Նոքա որոշեցին ուղղել դեպի նորա

154