Այս էջը հաստատված է

գնում էի դագաղի հետքից միանգամայն սևազգեստյալ։ Պարլամենտի անդամքը յուրյանց սովորութենով գնում էին կարմիր արկանելիք ձգած յուրյանց վերա, այն խորհրդով, թե թագավորի մահը արգելք չէ իրավադատության ընթացքին։ Մասնակից էին այս տխուր արարողությանը բոլոր աբեղայական կարգերը․ միայն հիսուսյանք էին, որ չէին երևում։ Նոքա, ինչպես ասում են, Տացիտ, Տիվերի և Լիվի չէին եկել յուրյանց սպանած թագավորի մարմինը թաղելու այն պատճառով, որ ժողովուրդը նոցա սուտ տխրեցուցած երեսների վերա չնկատե նոցա ներքին ուրախությունը։ Երեք ժամից հետո զկնի թագավորի մահին դ՝էպերնոն դուքսը մտավ պարլամենտ և ձեռքը դնելով սուրի վերա ասաց որոտալիր ձայնով. «Պարոններ, այս քուրը դեռ մերկ չէ, դեռևս նա գտանվում է պատյանի մեջ․ եթե այսօր, այս ժողովքի մեջ, թագուհին չընդունվի և չհրատարակվի գահակալ և հաջորդ հանգուցյալ թագավորին, այն ժամանակ հարկավոր կլինի հանել այս սուրը պատենից։ Ես գիտեմ, ձեզանից մի քանիսը ժամանակ կխնդրեն մտածելու, բայց նոցա մտածողությունը այժմյան ժամանակումը անտեղի է․ ինչ որ այսօր կարելի է առնել անվտանգ, էգուց նույն բանը գլուխ կգա սարսափելի արյունհեղութենով»։ Զինվորները, որ դուքսի հրամանով շրջապատել էին պարլամենտը, զորացնում էին միևնույն ձայնը։ Հենրիկոս IV-ի այրին անվանվեցավ թագուհի և Տեր Ֆրանսիայի։ Հասարակաց ձայնը և կարծիքը դատապարտում էր դուքս դ՝էպերնոնը և մինչև անգամ թագուհին ևս իբրև մասնակից թագավորի դավաճանությանը։ Մարիա Մեդիչիսի վարմունքը դեպի Սյուլլին, և հանգուցյալ թագավորի՝ դեպի այլ հավատարիմքը. նորա շարունակ հրաժարվիլը Րավալյակի խորհրդակիցքը գտանելուց և պատժելուց, և մանավանդ պաշտպանությունը, որ ցույց էր տալիս հիսուսյաններին, ճշմարտում են դժբախտաբար այս զարհուրելի կասկածը։ Թագավորի մեռանելուց երեք ամիս հետո հիսուսյանք ընդդեմ պարլամենտին հրաման ստացան ուսուցանել Կլերմոնդյան կոլլեգիումի մեջ․ ոչ թե միայն աստվածաբանություն այլև բոլոր այլ գիտությունքը։ Զուր էր բողոքում համալսարանը այս բանի ընդդեմ։ Համալսարանի անդամներից մինը, Էդմոնտ Րիշին շատ ուսումնական և խելացի մարդ, որ այն ժամանակը համալսարանի Սինդիկ էր, մի գիրք շարադրեց, որով ապացուցանում էր հիսուսյանների քաղաքական տեսության բոլոր վնասը։ Հիսուսյանք յուրյանց սովորական կերպով դատապարտեցին նորան

156