իբրև հերետիկոս, բայց այս օգուտ չբերեց. Րիշիեի գիրքը մևծ տպավորություն գործեց ժողովրդի վերա։ Այս ժամանակումը լուր ստացվեցավ, թե Ուրբանոս VIII պապը ոչնչացուցել է Սիքստոս V-ի կոնդակը, որի զորությամբ միևնույն ժամանակում երկու եղբարք չէին կարող կարդինալ լինել: Համբավ ևս տարԱծվեցավ, թե այդ բանը եղել է կարդինալ Րիշիլեին հաճոյանալու համար, որ հովանավոր էր հիսուսյաններին։ Արդարև, մի քանի ժամանակից հետո պապը դրեց նախարարի եղբոր՝ Ալֆոնս Դյուպլեսու գլխին կարդինալական գլխարկը, որ միևնույն ժամանակում անվանվեցավ Լիոնի արքեպիսկոպոս։ Պապը, իբրև փոխարեն այն բարերարությանը, որ արեց, պահանջում էր նորընծա կարդինալից, որ հարկադրե նա Րիշիեին հրաժարվիլ յուր գրքից և գրել նորա հակառակ, մի խոսքով հերքել յուր ասածները։ Րիշիե ասեց խիստ նախարարի եղբոր հրամանին, և հաստատ կերպով ջատագովում էր յուր կարծիքը։ Րիշիլիեն չէր սիրում ամենևին, որ հակառակվեին յուր խոսքին։ Նա արտաքին կերպով հաշտվեցավ Րիշիեի հետ և հրավիրեց նորան ճաշ ուտելու յուր մոտ։ Ճաշից հետո առանձին մնալով Րիշիեի հետ, առաջարկեց մի քանի խնդիրներ, որ հարաբերում էին պապական իշխանությանը։ Երբ վարդապետ պարզ հոգով ասաց յուր կարծիքը, կարդինալը գոռաց.«Դուք այժմ պարտական եք հրաժարվիլ ձեր գրքից կամ աս րոպեիս մեռանել»։ Մինչդեռ այս խոսքերը ասում էր նա, երկու մարդիկ, որ թաքնված էին սենյակի մեջ. հարձակվեցան Րիշիեի վերա և ուղղեցին երկու դանակ, մինը դեպի կուրծքը, մյուսը դեպի թիկունքը։ Ողորմելի Րիշիե ճար չգտավ, որ չստորագրե արդեն պատրաստված յուր գրքի հերքումը։ Հիսուսյանք այս ժամանակում փոխեցին յուրյանց ներգործության կերպը, ինչ որ վերաբերում էր Ֆրանսիայի քաղաքական գործերի կարգին։ Հանճարեղ Րիշիլիեն զարմանալի ճարտարութենով աշխատում էր հասանել յուր նպատակին, այսինքն ջնջել կալվածական իշխանության մնացորդքը և զորացնել թագավորական իրավունքը։ Հին ազնվական
Զարմանայի է, որ պարոն Փափազյան, Եկեղեցական պատմության պարզերես
հեղինակը, յուր գրքի մեջ այս սև գույնր կարմիր չէ ներկում կամ ավե[ի լավ չէ ոսկե զօծում, ինչպես սովոր է, Հակոբ Կլեման թագավորասպան աբեղան Հուդիթի հետ համեմատելով: Երևի թե լավ իմանալով ներկելի բանի և յուր ներկի քիմիական որակությունքր նոցա փոխադարձ հակադրությունքը, խելք է գործ դրել և չէ փորձել յուր կարասը, որ մի գուցե սաստիկ սև լինելով կարմիր չներկվի, այլ դորա հակառակ հրաշափառ խայտառակ գույն, «Յետինն չար քան զաոաջինն»:
157