Այս էջը հաստատված է

գերդաստանները հարկադրված էին խոնարհել խիստ նախարարի կամքի առաջևը, որ և խորամանկութենով և ուժով գիտեր ոչնչացնել բոլոր խոչընդակությունքը։ Րիշիլիեի բռնավորական բնավորությունը և խորամանկությունը ըստ ամենայնի համաձայն էին կարգի բնավորությանը։ Հիսուսյանք հասկացան, որ կարդինալը յուր առաջին անգամ հակառակ ներգործութենովը կարող էր ջնջել նորանց Ֆրանսիայի միջից և պապի հետ մոտ լինելով կարո՛ղ էր վնասել և բոլոր հասարակությանը։ Նոքա երբեք չէին ցանկանում ունենալ մի այսպիսի զարհուրելի թշնամի, վասնորո որոշեցին հնազանդ լինել նորան և ծառայել նորան, որ նորա ձեռքով կարողանան օգուտ քաղել և առաջին ներգործողը դառնալ հետո Ֆրանսիայի մեջ։ Ես ավելորդ եմ համարում նկարագրել հիսուսյան աբեղաների անքուն և անձանձիր ներգործությունքը Հուգենոտները հալածելու, Լարոշելը առնելու, Ֆրանսիայի ազնվականների ապստամբությունը շիջուցանելու ժամանակներումը․ այս բոլոր երևելի դիպվածների մեջ նշանավոր էր հանճարեղ Րիշիլիեն։ Ես ցույց կտամ միայն նոցա այն ներգործությունը, որ ունեցան (այսպես անվանված) աստվածաբանական-քաղաքական խնդրի մեջ, որ այնքան երկար ժամանակ զբաղեցուցել էր ո՛չ թե միայն Ֆրանսիան, այլև բոլոր Եվրոպան։ Ես հիշում եմ հանսենյանների հալածման ժամանակը։ Անհասկանալի կթվի, թե ինչու՞ համար ըստ երևույթին այքան աննշան գիրքը «Օգոստինոս» անունով, որ գրեց Կուռնելիոս Հանսենը, և դորանով ինքը հանսենականությունը կարողացավ տեղ գտանել այն ժամանակվա եվրոպացի ուսումնականների սրտի մեջ, կարողացավ յուր կողմը շրջել ջերմեռանդ կուսակիցներ և ընկնել զարհուրելի հալածանքի տակ։ Հիսուսյան աբեղաների խորամանկ քաղաքականության մեջ պարունակվում է դորա պատճառը։ Այս միջոցներումը հիսուսյան կարգը հասավ վերին աստիճանի կարողության․ նորա անդամքը տարածված էին աշխարհի ամենայն կողմը, հարստությանը չափ չկար։ Միմիայն Պարագվան յուրաքանչյուր տարի բերում էր ավելի քան թե քսան միլիոն տալլեր եկամուտ․ համարյա թե սորա կեսի չափ բերում էին Հնդկաստանի և Չինաստանի գործակալությունքը։ Այն արդյունքները, որ ստանում էին Եվրոպայում գտանված դպրոցներից և մասնավոր մարդերի նվիրագործութենից, անհավատալի մեծ էին։ Այսպիսի հնարներով հիսուսյանք կարո՛ղ էին ամենայն բանի ձեռք տալ․ նոցա հարկավոր էր միայն մի պատճառ, որ բոլորովին ջնջեին յուրյանց հակառակորդքը։ Հանսենի գիրքը ինքնըստինքյան այնքան անմեղ՝ կարողացավ լինել ահա՛ այս ցանկացած պատճառը։

158