Այս էջը հաստատված է

րատների մեջ: Այս խիստ ու կոշտ վարմունքը շարժեց ֆրանսիաոց ատելությունը դեպի հիսուսյան աբեղայքը, որ ոչինչ ժամանակ չեր հասած այս աստիճանի սաստկության, ինչպես այս դիպվածո0ւմը: Նոքա ինքյանք Եվրոպայի ամենայն աշխարհներից հալածվելուց հետո, խոստովանեցան, թե ճնշում են յուրյանց Արքայական դուռնի քարերը: Բայց այս դեռևս հերիք չէր հիսուսյանների համար: Շուտով բացվեցավ նոցա առաջ, յուրյանց թշնամիները հալածելու համար, մի նոր հնար. դուրս եկավ Քենելի գիրքը (Quensel), որ գրաված էր ֆրանսիարեն և անվանվում էր "Reflexions morales sur le Nouveau Testamnet", այս գիրքը պարունակում է յուր մեջ հարյուր մի կանոն, մեծ մասնով դուրս բերած Օգոստինոսի և այլ եկեղեցական հարց գրվածներից. ուրեմն, բավական նման բան է հանսենյանների վարդապետությանը: Այս գիրքը Ֆրանսիայի և Եվրոպայի մեջ ընդունեցավ մեծ սիրով, ֆրանսիացոց հոգևորականներից լավ մարդիկը, ինքը Բոսյուե, բարեկամ էին Քենելի հետ: Անկարելի էր համարձակաբար զինավորվիլ այս գրքի ընդդեմ և դատապարտել նորան, որ առհասարակ հիսուսյանների սովորությունն էր. վասնորո ձեռք առին նոքա յուրյանց խորամանկությունը, որ խաբեն և՛ պապը, և՛ Լուդովիկոս XIV-ը: Նոքա հավատացուցին Կլեմենտ XI-ին, թե Ֆրանսիայի թագավորը ամենևին ատում է այս գիրքը և շատ շնորհակալ կլիներ պապից, եթե դատապարտեր պապը այդ դիրքը: Կլեմենտ XI-ը, կարդալով այս գրքի լատիներեն թարգմանությունը, որ եղած էր հիսուսյանների ձեռքով, ուրեմն կարդալով միանգամայն աղճատած օրնակը, հրամայեց գրել դատապարտության կոնդակ, որ պատմության մեջ հայտնի է անունովս «Unigenitus». հիսուսյանք` այս կոնդակի հեղինակքը, փախչելով հեռատեսությամբ ապագա վեճերից և հերքողական փաստերից չկամեցան դատապարտել Քենելի գրքի յուրաքանչյուր կանոնները առանձին-առանձին, ահագին ներածութենից հետո, հասարակաբար պապի իշխանության և հերետիկոսության վերա, նոքա վերջումը զետեղեցին քսանչորս անարգական` ըստ մեծի մասին նույնանշան խոսքեր, որոնցով դատապարտվում էին Քենելի գրքի հարյուր մի կանոնքը.-respective et in globo: Դժվար չէր հավատացնել և Լուդովիկոս XIV-ին, թե պապը շատ ցանկանում էր, որ թագավորը ընդուներ այս կոնդակը, և թե Քենելը հետևող էր Հանսենի աղանդին: Ֆրանսիացոց եպիսկոպոսները պահանջեցին, որ

Զորօրինակ. հերետիկոսական, սխալական, աստվածաուրացական և այլն և այլն:

160