Այս էջը հաստատված է

տեսանել. բայց հ. Լետիլիե հակառակվեց այս ցանկությանը և ասաց թագավորին. «Եթե կարդինալը այս րոպեիս երևի պալատի մեջ, ամենեքյան կմտածեն, թե Ձեր մեծությունը գերեզմանի դուռնի մոտ զղջում էիք, որ այնպես վարվեցաք նորա հետ և կարդացանեք նորա անձը»:-«Բայց ես չունիմ ոչինչ ատելություն դեպի նա,-պատասխանեց Լյուդովիկոսը,-ես միշտ սիրել եմ նորան: Եթե չէ կարելի, որ նա գա ինձ՝ մեռանողիս մոտ, թո՛ղ իմ ատենադպիրը գրե նորան նամակ և ինչքան կարելի է քաղցր ոճով»: Կնճռադեմ քարոզիչը թելադրեց գրողին փոխանակ քաղցր խոսքերի այնպիսի բառեր, որոնցից թափվում էր լեղի և արհամարհություն: Լետիլիե քանի անգամ տվեց մեռանող թագավորին ստորագրել այն թուղթը, որ հարկ էր դնում թագավորական ժառանգի վերա ընդունել Ֆրանսիայի մեջ «Unigenitus» կոնդակը իբրև հիմնավոր հավատալիք. բայց Լյուդովիկոսը պատասխանում էր. «Դուք գիտեք, որ ես այս բանի մասին բացահայտ տեղեկությունչունիմ, ես միանգամայն ձեր խղճմտանքի վերա հուսացի և ներգործեցի այնպես, ինչպես դութ կամեցաք: Ինձ չհաջողեցավ խաղաղություն տնկել ձեր և իմ ժողովուրդի մեջ: Մեռանելով ահա, աղաչում եմ աստված, որ իմ հաջորդքը ինձանից բախտավոր լինին այս բանի մեջ: Ահա՛ ինչ որ ես կարո՛ղ եմ առնել այժմ: Եթե դուք խաբեցիք ինձ, ո՛չ ես, այլ դուք պիտո է պատասխան տաք աստուծո առաջևը: Նա գիտե, որ ես բարի ցանկանում էի հռովմեական եկեղեցուն և Ֆրանսիային»: Ինչ ժամանակ Լուդովիկոս XIV-ը հավիտյան փակեց յուր աչքերը, Լետիլիե առեց խաչը և դրեց թագավորի ձեռքը: Այն ժամանակ հիսուսյանք անընդհատ կարգով մոտենում էին հանգուցյալի մահճին և բարձր ձայնով աղոթելով համբուրում էին նորան: Այսպիսի հանդես չէր տեսնված ամենևին պալատի մեջ: Մեծ թագավոր Լյուդովիկոս XIV-ը մեռավ հիսուսյան դարձած...: Այս կերպով Ֆրանսիայի համար հիսուսյանների խռովարարության պտուղը այն եղավ, որ նորա երևելի թագավորներից մինը, յուր կյանքի վերջին օրերումը, ո՛չ թե միայն օտարացավ ժողովրդից, այլև ատելի դարձավ նորան: Լյուդովիկոսը սկսած այն պատերազմից, որ արեց Սպանիայի ժառանգության համար, օրեօր կորցրեց յուր հոգու զորությունը, յուր իշխանության մի մասը հանձնեց Լետիլիեին, վերջապես՝ հիսուսյան Կարգը հոգին ծերացած թագավորի կյանքի վերջերումը տիրապետեց բոլոր Ֆրանսիային: Այս բանից հասկացվում

162