պալատի մեջ և ստացավ յուր առաջվա ույժը: Համալսարանին ետ դարձվեցան այն արտոնությունքը, որ հիսուսյանների օգտի համար խլվել էին նորանից: Բաստիլիայում փակած արգելած հանսենյանքը ազատություն ստացան: Հիսուսյանք չէին հուսահատվում: Նոքա նորընծա չէին քաղաքագիտության մեջ. նոքա գիտեին, թե ի՞նչ է նշանակում թագավորության մեջ զինվորական ույժը, այս պատճառով ևս դիմեցին դեպի զորքերի գունդը: Խոստովանության միջնորդութենով կարողացան նոքա յուրյանց կողմը շրջել զինվորները, հավատացուցին նորանց, թե հավատը կորչում է, և թե մեծ ասպարեզ կա նոցա առջևը, այսինքն, պաահպանել հավատը Ֆրանսիայի մեջ: Նոքա մինչև անգամ հասարակություն հիմնեցին զինվորների մեջ, որ անվանվում էր «Մարիամի սուրբ սրտի հասարակություն» (Compagnie du saint coeur de): Քանի մի գունդ խնդիր տվեցին, որ տերությունը ընդունե այս հասարակությունը օրինավոր. քանի մի նահանգներում զինվորների մեջ ծագեցան թշնամական շարժողությունք այն ժամանակվա բաների կարգին ընդդեմ: Զուր տեղը կարդինալ դը Նոյալը և ուրիշ հոգևորական մեծ աստիճանավորքը աշխատեցան սահմանափակել հիսուսյան խոստովանահարց ներգործությունքը, զուր տեղը բողոքում էին դեպի Կլեմենտ XI-ը, որ գալոց ժաղովքը հրավիրվի: Օրլեանյան դուքսը ոչինչ հավատ չէր պաշտում: Նա միօրինակ ծիծաղում էր և՛ հանսենյանների վերա, և՛ հիսուսյանների վերա, և՛ պապի վերա: Երբ հանդիսավոր օրերում նա յուր մերձավոր մարդերով, որ բաժանորդ էին նորա կարծիքներին, եկեղեցի էր գնում, ժողովուրդը հայտնի-հայտնիքրթմնջում էր նորա մասին և շատ անգամ աղաղակով վիրավորում էր նորան։ Գիշերային թատրոնական խաղարկությունքը պալատի մեջ, որին մասնակից էին Փարիզի հռչակավոր տիկինները, որոնց մեջ գտանվում էր այն ժամանակվա երևելի գեղեցկուհիներից Բերրիյան դքսուհին, խլում էին Օրլեանյան դուքսի բոլոր ժամանակը։ Երբ նա հարկադրված էր պարապիլ տերութենական գործերով, խմում էր քանի մի բաժակ շամպանյան գինի, որ արծարծե յուր անզորացած կարողությունը։ Վերջապես աբբա Դյուբայն միանգամայն ձեռք առեց տերության կառավարությունը։ Այս աբբան երբեմն սպասավոր էր Սեն-Լորանս անունով Օրլեանյան դուքսի դաստիարակի մոտ։ Շուտով զարթեցան դուքսի մեջ ախտերը, և աբբան այս կերպով կարողացավ շահիլ
164