Այս էջը հաստատված է

կարելի մտածել, որ յուր սեփական կամքովը որոշած գործել էր այս հանցանքը. խելագարություն ևս չնկատվեցավ նորանում։ Հասարակաց ձայնը դատապարտում էր հիսուսյանքը. ասում էին, թե Դամիենը ներգործել է նոցա թելադրութենովը, և ճշմարիտ՝ կային մի քանի բաներ, որ արդարացնում էին այս կարծիքը։ Ինչ ժամանակ կառքը բերեցին թագավորին, որ նստի, մի հիսուսյան աբեղա մոտեցավ Դամիենին և մի քանի խոսք ասելով, հեռացավ նորանից։ Բայց այս բանը դեռ հաստատ ապացույց չէր, պատճառ, Դամիենը ծառայում էր հիսուսյան կոլլեգիումի մեջ, և կարո՛ղ էր պատահել, որ մի ծանոթ կրոնավոր պատահաբար մոտենար նորան։ Բայց բանը այս էր, որ Դամիենը յուր պատասխանների մեջ գործ էր ածում «մեք» բառը, և երբ հարցնում էին, թե ունե՞ր արդյոք խորհրդակիցք, նա միշտ պատասխանում էր. «եթե ունիմ ևս, բայց նոքա այստեղ չեն»։ Պարլամենտը կամելով վերահասու լինել ճշմարտությանը, սաստիկ չարչարանքների մատնեց նորան. տաքացրած աքցաններով պոկում էին նորա մարմինը և տաք յուղ էին լցնում բացված վերքերի վերա, հանում էին եղունգները և այլն և այլն։ Ոչինչ բան չկարողացավ ներգործել նորա վերա. նա չտվեց յուր խորհրդակիցների անունը։ Թղթեր ևս չէր կարելի գտանել նորա մոտ, ըստ որում հիսուսյանք յուրյանց կանոնի զորութենով չէին կարող ծածուկ խորհրդակցություններ գրի միջնորդութենով ունենալ մինչև անգամ և տերությանց հետ։ Նոքա խոստմունք էին տալիս ինքյանք, իսկ ուրիշից առնում էին գրավոր ստորագրություն։ Ամենայն այս տեսակ դրա գրագրությունը արգելված էին և փոխանակ նամակի, անդամներից մինը թռչում էր դեպի հարկ տեղը, թեև հինգ հարյուր յիոի ճանապարհ լիներ այն։ Այս պատճառների համար չէր կարելի վավերական կերպով ցույց տալ հիսուսյանների գործակցությունը Դամիենի հետ. բայց ամբողջ Ֆրանսիան, չնայելով այս բաների վերա, վճռողական կերպով դատապարտում էր հիսուսյանները, որպես մասնակից Դամիենի չարագործությանը, ինքը նախարար Շուազեոլը ըստ ամենայնի հակառակ էր հիսուսյաններին։ Նա քանի անգամ առաջարկեց թագավորին ջնջել այս կարգը Ֆրանսիայի միջից, Շուազեոլը երկյուղ կրելով հիսուսյաններից, որոնք վերագրում էին նորան ամենայն տեսակ չարագործություններ, մինչև անգամ Լուդովիկոս XVI-ի հոր՝ Դոֆինի դեղամահ սպանությունը, աշխատում էր առաջին հաջող դիպվածումը գլուխ բերել յուր մտքի գրածը այս կարգի մասին, որ և շուտով հաջողեցավ նորան տեսանել։

  • . llisloire des reflexions morales*, p. 531.
167