Լավալլետ անունով հիսուսյանը, որ վաճառականություն էր առնում Ամերիկայի մեջ, սնանկանալով, պարտական մնաց Մարսելիայի վաճառական Հուֆրին և Լեոնսի ազգանունով եղբարցը մի միլիոն հինգհարյուրերկու հազար ֆրանկ: Հիսուսյանք պահանջեցին, որ գործը դատվի Փարիզի պարլամենտի մեջ, հուսալով պալատի հետ ունեցած կապակցութեններովը յուրյանց կողմը շրջել դատաստանի ձայնը, բայց սխալեցան: Շուազեոլը այս անգամ միացավ պարլամենտի հետ և մայիսի 8—ին 1761 թվականին հաստատվեցավ այն վճիռը, որի զորութենով հիսուսյան կարգը պարտավորվում էր վճարել, Լավալլետի պարտքը և թե հակառակ այս վճռին կարգ չկամենար վճարել, այն ժամանակ կարգի կալվածքը ֆրանսիայի մեջ պիտո է խլվեին պարտքի դեմ: Բայց հիսուսյանք պատասխանեցին, թե հ. Լավալլետը գլխավոր իշխան լինելով այն հիսուսյան ընկերությանը, որ Մարտինիկայումը էր, հասարակության կանոնների զորութենով կարող էր ունենալ այսպիսի առևտրական գործեր՝ կալվածներ ստանալ կամ կորուսանել նորանց առանց գեներալի հրամանին, ուրեմն ո՛չ թե ամբողջ կարգը, այլ վերևումը հիշած նորա մի մասնը պարտավոր է վճարել Լավալլետի պարտքը: Պարլամենտը հրամայեց հիսուսյաններին ներկայացնել կարգի կանոնադրությունը ինքյան պարլամենտին, երեք օր ժամանակ տալով: Հիսուսյանք երկյուղ կրելով, թե միգուցե այս կանոնների վերատեսությունռը մի վատ հետևանք ունենա, յուրյանց որոմնացանութենովը պալատի մեջ, կարողացան այնպես առնել, որ թագավորը հրովարտակ տվեց պարլամենտին՝ ինքյան թագավորին մատուցանել կարգի կանոնադրությունքը վերահասության համար: Պարլամենտը հնազադվելով թագավորի հրամանին, ներկայացրեց կանոնադրությունը թագավորին, միևնույն ժամանակումը վճռեց, որ կարգը նույն կարգադրութենից երկրորդ պատճենը երեք օր ժամանակից հետո մատուցանե պարլամենտին: Նույն տարվա օգոստոսի 6—ին հաստատվեցավ պարլամենտի վճիռը, որի զորութենով հիսուսյանների քսանչորս աստվածաբանական գրվածքը դահճի ձեռքով կրակի դատապարտվեցան. իսկ ինքյանք հիսուսյանք զրկվեցան Ֆրանսիայի մեջ ամենայն արտոնութենից, որ ունեին մինչև այն ժամանակ: Լուդովիկոս XV—ը չէր իմանում, որ կողմը բռնի. մի կողմից խոստովանահայրը ներգործում էր, մյուս կողմից նախարար Շուազեոլը: Վերջապես յուր Հռովմի մեջ ունեցած դեսպանի ձեռքով խոսակցություն բացեց կարգի գեներալի հետ, այսինքն Լաուրենտ Րիկչիի հետ հիսուսյան կարգի կանոնադրությունների փոփոխու
168