թյան մասին Ֆրանսիայի մեջ: Րիկչի, որ այն միջոցին փոխանակ անզոր Կլեմենտ XIII-ին կառավարում էր բոլոր պապական աշխարհը, պատասխանեց· «Sint ut sunt aul non sint» (այսինքն. «Թող լինի այնպես, ինչպես որ է, ապա թե ո՛չ թող չլինի»): Պարլամենտի ցանկությունը ևս այդ էր: Հիսուսյանների կանոնադրությունքը տարի ու կես քննելուց հետո վերջապես առաջարկեց թագավորին յուր վճռադատությունը անունովս „Re՛cueli monstrueux des assertions soutenues et enselgne՛es par la compagnle des Je՛suites“. Այս առաջարկության մեջ ապացուցանվում էր, որ երկու հիսուսյանք յուրյանց շարադրութենների մեջ թույլ էին տալիս շնություն, անառակություն.-երեսունվեցը նոցանցից թույլ էին տալիս մարդասպանություն.-երկու հիսուսյանք՝ անձնասպանություն, և յոթանասունհինգ հիսուսյանք՝ թագավորասպանություն: Լուդովիկոս XV-ը վերջապես Շուազեոլի խորհրդին հետևելով 1764 թվականի նոյեմբեր ամսի մեջ ստորագրեց հիսուսյանները Ֆրանսիայից աքսորելու հրովարտակը: Այս անցքից հետո հիսուսյանք քաշվեցին դեպի Հռովմ. բայց և այնտեղ նոցա համար պատրաստ էր հալածանքը, նոքա և այնտեղ պիտո է հանդիպեին նեղութենների և սարսափելի չարչարանքների: Կլեմենտ XIII-ը վախճանեցավ, նորա տեղ նստավ պապական աթոռը Կլեմենտ XIV շատ ուսումնական ու լավ մարդը: Նա լավ գիտեր ի՞նչ աստիճանի ողորմելի դրության մեջ էին թողնում հիսուսյանք Հռովմի պապերը. բացի այս կարծիքից, ստացվեցան ահա ամենայն տերութեններից գանգատներ հիսուսյանների վերա: Պապը քննության ժողովք նշանակեց մանավանդ այնպիսի կարդինալներից, որոնք ճանաչում էին հիսուսյաններին և ունեին դեպի այս մարդիկը մի արդար և բնական ատելություն: Այս ժողովը հավաքվում էր ծածուկ ինքյան իսկ Վատիկանի մեջ: Վերջապես 1773 թվականի հուլիսի 21 օրումը պապը ստորագրեց այն կոնդակը, որով ջնջում էր հիսուսյան կարգը. այս կոնդակը հրատարակվեցավ օգոստոսի 16-ին, երեկոյան ութը ժամին: Իսկույն, կոնդակի հրատարակութենից հետո բոլոր հիսուսյանների տները շրջապատեցին կորսիկացի զինվորները: Պապական աստիճանավորքը զրահավորված զորականներով մտանում էին հիսուսյանների տները և հավաքելով հիսուսյանները՝ կարդում էին աստուծո փոխանորդի՝ անմեղանչական պապի կոնդակը կարգի ջնջվելու մասին։ Հրամանի լսողքը իսկույն պարտական էին մերկանալ յուրյանց հիսուսական հանդերձը և երեք օրից հետո կյանքի եղանակ որոշել, այսինքն կացություն (status): Մինչև որ բռնված հիսուսյանք չհայտնեին յուրյանց ցանկությունը, թէ ի՞նչ կա
Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/169
Այս էջը հաստատված է
169