կար ազդեցությունքը, և նոքա այն միջոցին հալածվեցան այս աշխարհներից, երբ Պիոս VII-ը յուր անպարծանք կոնդակովը, որ տվել էր 1814 թվականի օգոստոսի 18 օրումը` վերականգնեց ջարդ ու փշուր եղած հիսուսյան կարգը։ Օրհնյալ Ալեքսանդր կայսեր հրովարտակը հիսուսյանները երկու մայրաքաղաքներից հալածելու համար տրվեցավ կառավարող ծերակուտին 1815 թվականի դեկտեմբերի 19 օրումը, շուտով սորանից հետո հալածվեցան Ռուսսիայի բոլոր կայսերութենից։ Ահա՛ հիսուսյանների պատմության և բնավորության համառոտ տեսությունը։ Այն մարդը, որ մտանում էր այս կարգի մեջ, որ անդամ էր դառնում այս ընկերությանը, դադարում էր ո՛չ թե միայն քաղաքացի լինելուց, այլև մարդ լինելուց. — նա հիսուսյան էր լինում հայտնի աստիճանի։ Պարծանք պապականության` հիսուսյան կարգ. արժանի որդիք արժանի հոր։ «Ծառ ի պտղոյ իւրմէ ճանաչի»։ Ցավում եմ, որ չունիմ պատրաստի օրհնյալ Ալեքսանդր կայսեր հրովարտակի պատճենը, որ կարողանայի այս հոդվածի մեջ բառ առ բառ արտագրել. մանավանդ այն պատճաոավ, որ պարոն Փափազյանը յուր Եկեղեցու պատմության մեջ խոսելով Ռուսաստանի հիսուսյանները ներս ընդունելու վերա, զանց էր արել պատմել, թե ի՞նչ հետևանք ունեցավ այս ընդունելությունը, թե Լոյոլլալի որդիքը արժանի կացուցի՞ն յուրյանց անձը այսպիսի կայսերական շնորհին, որ բաշխել էր նորանց։ Խոստանում եմ իմ ընթերցողներին, մի այլ ժամանակ տպել այս հրովարտակի պատճենը և վերստին խոսել հիսուսյանների մասին սկսած Պիոսի ձեռքով նորանց, կարգի վերականգնելուց մինչև մեր օրերը։
Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/171
Այս էջը հաստատված է
171