մի աշխատության, քավ լիցի նորան, պախարակելու համար միայն հանդես հանել մի հեղինակի պակասությունք․ այդ կլիներ մի չար, սևահոգի մարդու գործ և անարժան էր ասվելու կրիտիկա, որ մի սուրբ և զգուշալի պաշտոնակատարությունն է, ճշմարտությունը գիտության մեջ հառաջ տանելու համար։
Խոսելով ընդհանրապես կրիտիկայի վերա, այս ևս պիտի ասել, թե նա մի չափ է, մի նշանացույց է, մի այնպիսի կշիռ, որով իսկ և իսկ հասկացվում է որևիցե ազգի լուսավորության աստիճանը, ուրեմն յուրաքանչյուր ազգի կրիտիկա հայտնում է մեզ նույն ազգի տնտեսության և հայացքի պարզությունը կամ պղտորությունը։ Եվ այժմյան լուսավորյալ ազգերի մեջ այնքան ծաղկած է կրիտիկան, որ համարձակ ակերլի է ասել, թե այդ բանը դարձած է մի մեծ ճյուղ մատենագրության, և այն շատ օգտակար ճյուղ է։
Քանի՞-քանի ճշմարտությունք հանդես է բերում կրիտիկական․ որքա՞ն անտես արած իրողությունք, որ մի հեղինակ խորհրդով կամ պատահմամբ զանց էր արել․ և արդյոք այդպիսի իրողությունների հանդես գալը կրիտիկայի ձեռքով ազդեցություն ուներ, կամ թե որքան ազդեցություն ուներ նույնիսկ քննության տակ ընկած առարկայի հառաջադիմութան վերա, այդ ապացուցանում է ամենօրյա փորձը։
Շատ անգամ մի այսպիսի իրողություն բոլորովին փոխում է բանի ընթացքը․ այլ ուղղություն է տալիս գործին, որով, որպես մի կախարդական ուժով, մերկացնում է գործի շապիկը և տալիս է նորան այլ կերպարանք, երբեմն այնքան տարբեր առաջին կերպարանքից, որ հեղինակը, գործի արարիչը, ստեղծողը դժվարանում է ճանաչել յուր գործը, յուր մտքի և աշխատության զավակը․․․
Մի ազգի մատենագրության մեջ երևում է նորա հոգին, նորա հայացքը նորա ընկերական կյանքը․բայց կրիտիկայի մեջ երևում է այս բոլորի չափը և աստիճանը, սորա գործն է սահմանել և գնահատել նորանց։
Այն ազգը, որ չունի կրիտիկա, չունի մատենագրություն․ պատճառ, մատենագրություն առանց կրիտիկայի, միևնույն է, ինչպես մարմին առանց հուգու․ իսկ այն ազգը, որ չունի մատենագրություն․ ասել է թե չունի և բանակություն, որովհետև մատենագրությունը այլ բան չէ, եթե ոչ բանակության արձանագրություն։ Մատենագրությունը մի հիշատակարան է, մի պահարան, ուր ամփոփվում են մարդկային հոգու բխվածքը․ և կարելի՞ է թույլ տալ, որ մի ազգ մատենագրություն չունենալով, համարձակվի