Այս էջը հաստատված է

աշխատասեր և բազմահմուտ հեղինակը ամենայն տեսակ եվրոպական ծաղիկներից, ճաշակագետ մեղուի նման, հավաքել է յուր գրքի մեջ առավել ընտիր, առավել պատվական հյութերը: Եվ հայոց մանուկը, կամ թող ասել՝ հայոց ազգը, ի՞նչ գրքի մեջ կարող էր տեսանել մի այդպիսի տեսակ—տեսակ վայելքներով ճոխապես զարդարած հոգևոր սեղան. քանի՞—քանի իմաստունների հանճարեղ, զորավոր, քաջասիրտ ասացվածք և խոսք․ համեմավոր զվարճությունք, սրամիտ, ազատորեն և իմաստալից խոսվածք․ քանի՞ զվարճալի զրույցներ, հիշատակի արժանի փոքրիկ պատմություն, ապա զանազան խորհրդավոր բանահյուսությունք, որ պարունակում էին իրանց մեջ ամենայն տեսակ իմաստալից և գրավիչ և դաստիարակիչ նյութեր, նմանախոսական խրատներ, զգուշացուցիչ և ահավոր այլաբանական ակնարկություններ, զորօրինակ՝ բնության խրատը, սերմի հատիկները, կրոկոդիլոսը: Բրամինների ձորը, անապատ կղզին, կրկնապատիկ երդումը յուր անձը ուղղելու մասին, թշվառական մարդու տարեմուտքը և այլն և այլն։ Սոցանով հերիքացել չէ հեղինակը․ նա հանձն է առել հայոց խելացի մանուկներին և ազգին պատմել մտառության արժանի գիտելիքը, որ պատկանում էին արդեն ուսումնական հանդեսին․ այսինքն, աշխարհի կազմածի, երկրի բերքերի, շնչական, տնկական և հանքական դասակարգերի մասին․ այլև հիշյալ գրքի մեջ գտանում ենք մեք բավական երկար ու պարունակ թեթև ոճով գրած ճառեր այն բանի վերա, թե ի՞նչ է մարդը, եթե քննում ենք նրա մարմնի կազմածը, փոքր ի շատե հոգեբանական տեղեկությունք․ վերջապես մի բավական մանրամասն ճառ բնության և նորա մեջ եղած երևույթների վերա․ հետո բարոյական առածք, սկզբնական հիմունք, բարոյական խրատք և նկատողությունք։ Այդ մեծ աշխատության և բնագետ գործակատարության վաստակը վերջավորվում է երկու գեղեցիկ ճառով, որոնց մինը է Սոկրատեսի վարքը և մյուսը՝ Քրիստափոր Կոլոմբոս կամ հայտնագործություն Ամերիկայի․ ճառեր, որ գրած էին բավական վերին և ուսումնական ոճով․ և ո՞ր փոքր ի շատե հասկացող ու զգացող հայը կարող էր առանց հոգիանելու և ջերմանալու և սիրտը շարժվելու կարդալ Ամերիկայի հայտնագործության նախերգանքը և վերջաբանը։ Գիտենք, Եվրոպայի կրիտիկոսքը սովորություն ունեն մի գործի արժանվորություն ապացույցներով հաստատելու համար, զանազան հատվածներ դուրս գրել դորանից և դնել կրիտիկայի մեջ․ բայց մեք հերիքանում ենք ասելով, թող բանիմաց հայերը ձեռք առնուն գերա

180