Այս էջը հաստատված է

Էջմիածին, Ապովյանը յուր հառաջադեմ աշակերների հետ միասին, որոնց մեջ կար և հանգուցյալը, Երևանից մի իջևանատեղ հառաջ գնաց կաթողիկոսին։ Սա հանդիպեցավ Ապովյանին և խոսելով նորա ուսումնական գործունեության վերա, հարց էր արել, թե ունի՞ արդյոք հառաջադեմ աշակերտներ․ երբ լսել էր Ապովյանի ստորասական պատասխանը այդ մասին, խոստացել էր կաթողիկոսը այդ հառաջադեմ աշակերտներից տասն տղա ուղարկել Բեռլին, որ այնտեղ պարապեին զանազան ուսման ճյուղերի։ Ապովյանի ուրախությունը չափով չէր չափվում։ Անցան այն բանի վերայով մի քանի ամիսներ․ Ապովյանը չէր դադարում ամենայն խնամատարությամբ կրթել և վարժել յուր աշակերտքը գերմանական լեզվի մեջ, քարոզելով նոցա, թե այդ լեզուն մանավանդ լինելու էր նոցա համար բանալի մի այնպիսի լուսավոր տաճարի, որի լույսը բավական էր ցրվել Հայաստանի ասիական թանձր խավարը։ Անցանում էին սորա վերա մի քանի ամիս․ և կաթողիկոսը արդեն օծված ու նստած լինելով հայրապետական աթոռը, Ապովյանը դիմում է դեպի նա խնդրելով որոշել ժամանակը, երբ կամք էր վեհափառ տիրոջը աշակերտքը Բեռլին ուղարկելու, որպեսզի Ապովյանը կարողանա այդ միջոցին պատրաստել յուր աշակերտքը։ Կաթողիկոսը ցույց է տալիս մեծ հոժարություն, գովում է և օրհնում է Ապովյանին և խոստանում է կատարել նորա խնդիրը, մանավանդ թե յուր հայրապետական խոստմունքը, միայն թե փոքր-ինչ թեթևանար յուր գործերից։ Ապովյանը քաջալերություն ստանանլով այն կրկին անգամ խոստմունքից, ևս առավել լարում է յուր և աշակերտների զորությունքը, մեծապես աշխատելով և աշխատեցնելով նորանց գերմանական լեզվի վերա։ Անցանում է համարյա թե մի տարի ժամանակ․ Ապովյանը, մանավանդ որպես աշխույժ և ջերմ բնավորության մարդ. վերջապես հուսահատվում է տեսանելով յուր աշակերտների անորոշ վիճակը. հավանում է Էջմիածին գնալ Երևանից, կաթողիկոսի վճռական խոսքը լսելու համար: Բայց ո՛վ վատաբախտության ազգիս. կաթողիկոսը ժամանակ չունի մտածելու ազգային լուսավորության վերա, նոր ձեռքը պարապած չէ զանազան վիճակային գործերի մասին յուր հատուկ ձեռքով կոնդակներ գրելուց այս և այն գործակալին. վեհափառ տերը ժամանակ չունի ուշ և միտք դարձուցանել հայոց ազգի նախապատիվ հոգալի օգտի վերա, նոր թանկագին զավակների իմացական բարօրության վերա:

186