Այս էջը հաստատված է

Նա լավ գիտեր, թե ո՞րքան մեծ և ծանրակշիռ է յուր կոչումը, բժիշկ լինել․ որին մարդիկ պիտո է մի օր հավատային յուրյանց կյանքը, յուրյանց ընտանիքը։ Այս բարոյական և փիլիսոփայական մտածությունքը մանավանդ մեծ ազդեցություն ունեին նորա սրտի և հոգու վերա․ այս էր պատճառը, որ չխնայելով յուր թույլ առողջությունը, զոհեց միանգամայն և յուր կյանքը։ Գեղեցիկ խոսեց պ․ Նազարյանց վարդապետ յուր դամբանական ճառի մեջ․ «Դորա համար երեկոյի արևը մայր է մտել գրքի մոտ նստած, քրտնելով, ուսանելով և նկատելով․ և առավոտու լույսը բացվել է դորա վերա նույնպես գիրքը ձեռքին, պարապելով յուր ուսմանը, քունը հատանելով»։ Այսօրինակ ահա պարապելով ամբողջ վեց տարի, երբ ավարտում էր յուր ուսման ընթացքը, միտք ուներ պատրաստվիլ բժշկականության վարդապետի աստիճան ստանալու համար։ Շատ անգամ խոսում էր մեր հետ այդ մասին, դեռևս յուր ուսման ընթացքը ավարտելուց մի տարի հառաջ, երբ բնակվում Էինք ամառը միասին կոմս Շերեմետևի գյուղում․ բայց մեք տեսանելով նորա առողջության թուլությունը, հեռացնում էինք նորան այդ խորհրդից։ Բայց նորա վառ հոգին և ազնիվ ձգտողությունքը չկամեին ներել, որ յուր մարմնի նյութական զորության նվազությունը արգելք լիներ գլուխ բերելու այն դիտավորությունը, որ հղացել էր նորա աննյութ հոգին․ նա լավ ճանաչելով յուր անձը բարոյապես, հավաստի էր, թե այնքան բազմակողմանի գիտությամբ կարող էր հանդես դուրս գալ այդ տարժանելի քննության պարտիքը հատուցանելու։ Այս խորհրդի վերա դիմեց նա դեպի ֆակուլտետի դեկան և ուսուցչապետ Անքե վարդապետը․ բայց սա շատ սիրելով հանգուցյալը, բարեմտաբար խորհուրդ տվեց նորան մի քանի ժամանակ ետ դնել այդ դիտավորության իրագործությունը, մինչև յուր բարոյական զորությանը համեմատ զգալու էր յուր մեջ և նյութական զորություն։ Պ․ Անքեի խորհուրդը անպտուղ չմնաց․ առ ժամանակ մի հրաժալվելով յուր մտադրութենից, կամեր հանգուցյալը ասպարեզ մտանել ներկա թվականի մեջ։ Ավարտած լինելով յուր ուսումը Կովկասյան կոմիտետի ծախքով, արդեն արքունական կանոնադրությամբ ենթարկվում էր այս Կոմիտետի իշխանությանը։ Կոմիտետի գլխավոր գործակատար, պետական քարտուղար, քաջափայլ պարոն Վլադիմիր Պետրովիչ Բուտկովը, տեսանելով նորա արժանավորությունը և հառաջադիմությունը, պաշտոնական թղթակցությամբ հանձնեց նորան բժշկականության և վիրաբուժության երևելի վարդապետ և կայսերական համալսարանի ուսուչապետ պարոն Ֆեոդոր Իվանովիչ Ինոզեմցովին,

190