Այս էջը հաստատված է

վոր պիտույքը, այլև փառավոր ճաշ պատրաստեց գերեզմանատնում 70 հուղարկավորի համար։ Պարծա՛նք քեզ, Հայաստան, որ, թեև փոքր, այնուամենայնիվ ունիս զավակներ, որոնք յուրյանց ազգասիրությամբը փառավորում էին քո մոռացված ու փոշոտված անունը, որի հիշատակը անգամ ջնջված է քո շատ զավակների սրտերից։ Մի մեծատուն մարդու մարմին մեծարել պատվով ու հարգությամբ, նորա մահից հետո, դժվար բան չէ․ բայց մի աղքատ և չքավոր առաքինություն ճանաչել ու մեծարել, ա՛յդ է ահա գործը։ Այսպես հայտնում ենք մեր մաքուր սրտով շնորհակալությունը և բժիշկ պ․ Հարություն Հովհանիսյան Մարկոսյանին, որ ինչպես հանգուցելու կենդանության և հիվանդության միջոցին, նույնպես ևս մահից հետո, անձանձիր աշխատությամբ և եղբայրական ջերմ սիրով գլխավոր գործակատար գտանվեցավ այս մեր պատմած բոլոր բաների մեջ։ Գերեզմանատնում սեղանի վերա, մինչ պ․ Սանասարյանցի առատութենից և պ․ Մարկոսյանի հոգաբարձությամբ, բոլոր հուղարկավորքս ճաշ էինք վայելում, ամենայն ոք մեզանից խոսում էր հանգուցելու մասին․ հիշում էինք զանազան դիպվածներ նորա կյանքից, նորա խոսքերը և գործածական զվարճալի առածները. պատմում էին միմյանց ո՛վ ինչ գիտեր նորա վարքից․ մի խոսքով, բոլոր ընկերությունը ոգևորված էր նորա քաղցր և բարի հիշատակովը։ Այս միջոցին նորա ըստ պաշտոնի ընկեր, բժշկականության վարդապետ պ․ Օրանսկին ասաց մի ռուսերեն համառոտ ճառ։ Հացկերությունը և հոգեհանգիստը ավարտված, հուղարկավորքս բավական ժամանակ մնացինք գերեզմանատնում, որպես թե մի բան քարշում էր և պահում էր մեզ այնտեղ․ հետո հայկազն բժիշկ Սարաջյանը հրավիրեց մեզ ի միասին յուր տուն, որովհետև այն տխուր օրը ո՛չ ոք մեզանից չէր կամենում բաժանվիլ յուր ընկերից։ Բավական երկար միջոց մնացինք պ․ Սարաջյանի օթևանում, ուր անդադար խոսում էինք դարձյալ հանգուցելու վերա։ Այստեղ ըստ պաշտոնի ընկեր հանգուցելուն պ․ Սեվաստինսկինին, պ․Մարկոսյանը և պ․ Օրանսկին ասացին սրտաշարժ իմաստներով անգիր ճառեր, ապացուցանելով յուրյանց սերը և ջերմեռանդությունը դեպի հանգուցյալը։ Այսպես ավարտվեցավ մեր սիրելի ընկերի, եղբոր և բարեկամի թաղումը, մի այնպիսի թաղում, որին պատճառ ունեին նախանձել շատ մարդիկ։

13-294

193