ԴԱՄԲԱՆԱԿԱՆ ՃԱՌ
Բարեպաշտ քրիստոնյա՛յք․ Ահա՛ մարդուս կյանքը աշխարհի երեսին․ երեկ խոսուն, շարժուն և զգայուն էակ, այսօր դրած դագաղի մեջ լուռ, անշարժ․ և մի՞թե ճշմարիտ չէ մարգարեի խոսքը, թե մարդը վայրի ծաղկի պես ծաղկում է․ փչում է նորա վերա քամին և ահա չկար․ չէր երևում և նորա տեղը ևս։ Ստույգ է այս նմանությունը նյութական կողմից, որովհետև մարդու նյութական շոշափելի և ըմբռնելի մասը, այսինքն՝ մարմինը, արդարև գոյանում է, աճում է, ծաղկում է և չորանում է ապա․ բայց մի՞թե մարդը մարմին էր միայն․ եթե այսպես հավատայինք, ապա զուր էր Քրիստոսի մահը մեր համար, անարդյուն նորա փրկարար արյունը․ քա՛վ լիցի մեր կողմից այսպիսի անարժան մտածություն․ հեռի՛ մեզանից այդպիսի նյութապաշտություն։ Ինչ որ մեր առաջևումը, դագաղի մեջ դրած է այս րոպեիս, չէ՛ նա, որին կորուսինք մեք, նորա բարեկամքս, այլ միայն մի հողեղեն թանձր պատյան, որի մեջ երեք օր հառաջ բնակվում էր մի անյութ էակ, մի զգայուն, բանական և հավիտենական էակ, որ այս րոպեիս անտեսանելի է մեր մարմնավոր աչքին։ Մեր, սովորաբար անվանած կյանքը է մի ժամանակամիջոց, սկսած հոգու թանձրանալուց մարմնի մեջ, մինչև նորա բաժանվիլը․ բայց մի՛թե մի իր, մի էակ, զգայուն կամ անզգա, համարվելու էր ավարտված յուր կյանքը, եթե տեղափոխվել էր մի տեղից մի այլ տեղ․ մի նյութական ախտավոր և ալեկոծուն աշխարհից դեպի մի աննյութ, անախտ և խաղաղ աշխարհ։ Այո՛, մարգարեն նմանեցնում է մարդը ծաղկի այն ժամանակամիջոցում միայն, երբ կրում էր յուր վերա այն կավեղեն զգեստը, որ, այս րոպեիս, մենք ամենեքյան ունինք։ Այսպիսի տխուր և խորհրդավոր հանդիսում, եթե աչքերս ձգենք միայն այն ժամանակամիջոցի վերա, երբ հանգուցյալը ապրում էր մի նյութական շրջապատի մեջ, այն ժամանակ չափից անցնում է մեր կո
194