<ԸՆԾԱՅԱԿԱՆ
«ԴՔՍՈՒՀԻ ԴԸ ՇԵՎՐԵՈԶԻ»ՀԱՅ ԹԱՐԳՄԱԲՈՒԹՅԱՆ>
ՀԱՆԳՈՒՑՅԱԼ ԳԵՎՈՐԳ ՆԱԶԱՐՅԱՆ ԳԵՂԱՄՅԱՆՑԻ ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԵՐ
Սիրական եղբայր․ Քո անմոռանալի հիշատակին նվիրելով այս փոքրիրկ աշխատությունը,կատարում եմ միայն իմ պարտականությունը։
Քո զգացող սիրտը և պայծառ հոգին, շատ անգամ զմայլել էր այս փոքրիկ գործի ընթերցանությամբ․դու հոգեպես ցավակից ու վշտակից լինում էիր Շալե կոմսուհուն․գուցե մարգարեաբար տեսնելով նորա վիճակի մեջ քո սգազգյաց, որբ և այրի մոր ապագա վիճակը, որ նախախնամությունը պատրաստելու էր նորա համար քո վերահաս վաղաթառամ վախճանով։
Շատ ժամանակ հառաջ ես ցանկացել էի քո անունով զարդարել այս գործի ճակատը․բայց մեր ցանկությունը մեր հետ միասին հող և մոխիր են աստուծո անքննելի տնտեսության առաջև․ շտապեց քո օրհասը, և ահա մահարձանիձ տխուր և լռիկ ուրվագիծը ցոլացավ իմ աշխատության ճակատին։Օրհնում եմ նախախնամության կամքը և օրհնելով կատարում եմ դարձյալ իմ պարտականությունը, այսպես վայելուչ համարելով լցուցանել ամենայն արդարություն։
Ընդունի՛ր, ուրեմն, իմ տխուր սրտի բխվածքը, ընդունի՛ր, ասում եմ, այս նվիրաբերությունը որի վերա դրոշմած է քո քաղցր անունը ոչ թանաքով այլ քո եղբոր աչքի արտասուքով։
Գիտեմ, քո այժմյան վիճակի մեջ, ծիծաղելի են երևում մեր մահկանցուներիս այսպիսի առժամանակյա գործերը, պատճառ, հավիտենականությունը գրավելով քո կողմը, վեր ուղղել էիր հայացքդ միմիայն դեպի մշտնջենավորը, բայց ի՛նչ առնես․ ես կապված եմ դեռևս առժամանակյա շրջապատի կապանքով իմ մարմնի բանտի մեջ և չեմ կարող այլապես կատարել իմ դեպի քեզ պարտականությունը։
Հանգի՛ստ քո հոգուն հավիտենական, և խաղաղություն քո ոսկորներիդ։