Այս էջը հաստատված է

հանդիպեն քեզ, հիացք բերելով քո խելքի վերա. բայց տիեզերքի սահմանները և աշխարհային մարմինների թիվը կարող չես դու քննել ու իմանալ: Պատճառ, այն բոլոր լուսավետ կետերը մեծ-մեծ մարմիններ են. ավելի մեծ, քան թե մեր երկիրը. հավասարվում են արեգակի հետ: Ազատ ու արձակ կախված են նոքա ամենեքյան տիեզերքի տարածության մեջ. պահպանվելով այն էական ձեռքով, որ այս որդնիկին ցածումը, երկրի վերա տվել է կենդանություն, որ և մարգագետինքը և դաշտերը կանաչապատ զարդարում է, որով բոլորը կենդանի է, շարժվում է և կա: Բայց դու դարձյալ վե՛ր ուղղիր հայացքդ և տես. աստղների մեծ մասը, որ նկատում է քո աչքը, են անշարժ աստեղք, որ, ինչքան մեր տեսուղությունը կարող էր նկատվել, երբեք չեն երևում նոքա ավելի մեծ․ և սորանից բացահայտվում է, որ նոքա լինելով անսովոր մեծ, պիտո է անչափ հեռակա լինեին մեզանից։ Արդարև, միտ դնելով աստղների շատ կամ փոքր պայծառությանը, սովորաբար բաժանում են նորանց առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ, վեցերորդ կարգի աստղներ, ըստ որում դոքա հաջող դիպվածքների մեջ նկատելի էին պարզ աչքով․ բայց աստղեաբշխը խոսում է քսաներորդ և ավելի ստորակարգ աստղների վերա, որ կարող էր նա ամենամեծ հեռացույց փողավակներով ճանաչել որպես փոքրիկ մառախլային կետեր։ Թեև այս աստեղքը առհասարակ շատ նման էին միմյանց, բայց երկնային մարմինների գիտությունը ավելի ճիշտ կացուցանելու համար, այդ աստղները կարգավորված են դաս-դաս, և ասվում են Համաստեղությունք կամ Կենդանակերպք, ըստ որում մի կամայակապ պատկեր որպես հիմք տված են նոցա, և այս պատկերի վերա ձևացնում են նորանց։ Այս կենդանակերպերից շատերը հայտնի են շատ անգամ և հասարակ մարդերին, մանավանդ թե Մեծ արջի կենդանակերպը, որ սովորական կեցության կեցության մեջ ասվում են Երկնքի կշիռ։ Նորա մեռջ, բացի փոքրիկ շատերից, դրան կան մանավանդ թե յոթն ավելի խոշոր աստղեր, որ ձևանեում են այսպես․