Այս էջը հաստատված է

Գերիս, Պալլաս, Հյուգիեա, Վիկտորիա: Ամենեքյան սոքա հեռի են արեգակից 45—57 միլիոն մղոն և ավելի փոքր են, քան թե մեր երկիրը: Նոցանից հետո, 108 միլիոն մղոն հեռավորությամբ, հաջորդում է վերոհիշյալ Ցուպիտերը, որ ամենամեծ և ամենափառավոր մոլորակն է մեր արեգակի համակարգության մեջ։ Նորա ճանապարհորդությունը արեգակի չորս կողմում տևում է 12 տարի. 1414 երկրագունդեր կարելի էր ձևացնել նորա նյութից: 197 միլիոն մղոն հեռի արեգակիցը կանգնած է հսկայամարմին Սատուռնոսի գունդը, որ արարիչը շրջապատել է երկու օղերով կամ բակերով, որոնց մեջ ազատապես շարժվում է։ 735 երկրագունդեր կարելի է շինել Սատուռնոսից. և յուր ընթացքի համար արեգակի չորս կողմով կարոտ է նա 29½ տարու։ Երկար ժամանակ կարծում էին մարդիկ, թե այս մոլորակը բովանդակում է յուր մեջ արեգակի համաստեղությունը. բայց երկնքի Տերը խոսեց. «Մի՞թե մտածում ես դու, թե ճանաչել էիր ինձ։ Տե՛ս, կա այստեղ և մի այլ աստղ»։ Եվ ահա մեծանուն գերմանացի Հերշելը 1781 թվականին հայտնագործեց Ուրանոսը, 400 միլիոն մղոն հեռավորությամբ արեգակից, որ 82 անգամ ավելի մեծ է քան թե երկիրը։ Յուր շրջանառության համար արեգակի չորս կողմով կարոտ է նա 83 տարու։ Վերջապես 1847 թվականին, երբ որ արդեն կայքի մասին տեղեկություն էր տված Լըվերրիե ֆրանսիացին, Գալլե աստղաբաշխը Բեռլինի մեջ հայտնագործեց մի այլ մոլորակ Նեպտուն անունով, որ 746 միլիոն մղոն հեռի է արեգակից և յուր ընթացքի համար նորա չորս կողմովը գործ է ածում 217 տարի։ Թե նա վերջին երկնային մարմինն էր մեր արեգակի համակարգության մեջ, այս բանը ընդունելու պատճառ չունինք, մանավանդ թե արած փորձերից հետո։ Կարելի է, որ դեռևս մի քանի մոլորակների գունդեր անչափելի տարածութենների մեջ կատարում են յուրյանց անհայտ ընթացքը մայր մարմնի, արեգակիր չորս կողմով և նորանից, ինչպես մեք կարող ենք մտածել, ստանում են անչափ շատ փոքր մասն լույս և ջերմություն։ Թեպետև մոլորակները, նայելով նոցա մեծությանը, հատկությանը և շարժողությանը, շատ և շատ զարմանալի են, բայց մի մարմին գերազանց է նոցա ամեններից և սա է

ԱՐԵԳԱԿԸ

Թեպետև սա երևում է մեզ բավական մոտ, երբ որ մտանում էր սարերի քամակումը որպես մի մեծ հրեղեն գունդ, այնուամենայնիվ համարյա՛ թե 21 միլիոն մղոն հեռի է մեզանից, և թե ինչքան ահագին էր այդ տարածությունը, կարելի է հասկանալ, եթե մտածենք, թե մի թնդա

203