Այս էջը հաստատված է

պիսի տեսարան, որի միջոցին կարելի է պարզապես նկատել, թե արեգակի մարմինը հետզհետե ծածկվում էր լուսնագնդովը, հատկացնում ենք վերոասացյալ անունովս խավարումն: Եթե արեգակի բոլոր մակերևույթը ծածկվում է լուսնովը, ապա ասում ենք դորան ամենևին խավարումն: Սա պատահում է շատ սակավ. սորա հակառակ ավելի հաճախ պատահում են մասնավոր խավարմունքը, երբ որ երբեմն մեծ, երբեմն փոքրիկ մասը արեգակի անտեսանելի է լինում երկրավոր աչքին։ Արեգակի խավարմունքը 8-ին հուլիսի 1842 թվականի և 28 հուլիսի 1851 էին ամենևին, առաջինը հարավային Գերմանիայի և երկրորդը հյուսիսային Գերմանիայի համար։ Առաջին միջոցին, երկնքի վերա, մարդկային, շնչավոր և բուսական աշխարհի մեջ նկատած արժանահիշատակ տեսարանքը, մանավանդ թե լուսեղեն սլսակը արեգակի չորս կողմով և մինչև այժմ անքննելի վարդակարմիր ուռույցքը լուսնի եզերքի վերա, անսովոր և առանձին բաներ են։ Այն աշխարհների մեջ, ուր խավարումը ամենևին էր, պատահեցավ մի արշալույս, որի մեջ ցերեկով կարելի էր ճանաչել մի քանի մանավանդ լուսափայլ աստղներ. և այս բանը տևեց 10 մինուտ արևի կրկին երևելուց հետո։ Այս միջոցին նույնիսկ երկինքը այն ահմաններումը, ուր խավարումը չէր ամենևին, ստացավ մի գունաթափ կապույտ տեսություն, մարդերի կերպարանքը դիակնատեսիլ կամ սպիտակ կանաչային գույն. դաշտերումը երևեցավ ցող, կարելի էր նկատել մի զգալի հովություն օդի մեջ, թռչունքը թռչում էին դեպի յուրյանց բույները, մինչ քանի մի տեսակ բույսեր փակվում էին, որպես սովոր է պատահել երեկոյին։ Այն սահմաններումը, ուր խավարումը բոլորովին էր, ամենից առավել արեգակի չորս կողմը պատած ճառագայթեղեն պսակը գրավեց ամենների ուշադրությունը, և արեգակի առաջին շառավիղը կրկին անգամ դուրս փայլատակելով բարձրացան իսկույն ուրախական ողջույնի աղաղակներ։ Մի ալիքանման դողդողուն, սպիտակային կախարդական լույս, արագապես թռչելով նկատողի աչքի տակից, տարածվեցավ անհապաղ երկրի մակերևոլթի վերա։ Այս ամենևին խավարումը արեգակի այս դարու մեջ դեռևս փոքր է հանդիպելու Եվրոպայի մեջ։ Ցերեկի մեծ լուսավորի, արեգակի նկատելուց անցանենք դեպի գիշերային լուսավորը, այսինքն՝

ԼՈԻՍԻՆԸ

Ո՞վ մինչև այժմ հիացած չէր այն լուսի վերա, որ գիշերային դաշտերի վերա տարածված էր, երբ որ լուսինը որպես մի կատարյալ բոլո

205