Այս էջը հաստատված է

րակ երկնակամարի վերա փայլելով հառաջ էր գնում։ Այնտեղ երևում է նա համարյա թե այնպես մեծ, որպես արեգակը. բայց դա երևույթ է միայն։ Լուսինը ավելի քան թե 400 անգամ մոտ է մեզ, քան թե արեգակը, և ունի մի տրամագիծ 468 մղոն երկայնությամբ, ուրեմն ավելի քան թե 400 անգամ փոքր է, քան թե արեգակի տրամագիծը։ Այնուամենայնիվ, նորա տեսությունը շատ արժանի է ուշադրության, ըստ որում նա առավել մոտավոր աստղն է մեր երկրի և առանձին հարակցություն ունի նորա հետ։ Նա երկրի հանապազորդ ուղեկիցն է նորա ճանապարհի վերա արեգակի չորս կողմով և 13 անգամ կատարում է յուր շարժողությունը տարու միջոցին։ Բայց որովհետև նա, ինչպես մեր երկիրը, մի մութ մարմին է, որ յուր լույսը ստանում է նույնպես արեգակից, և սա իհարկե լուսավորում է միայն այն կողմը, որ դարձուցած է դեպի նա, որ և ոչ միշտ միատեսակ դարձուցած է դեպի մեր երկիրը, այս պատճառով ամենևին բնական է, որ նա զանազան կերպարանքով, երբեմն բոլորովին, երբեմն կիսով չափ և երբեմն մանգաղի պես լուսավորված երևում է, բայց երբեմն և անհայտանում է ամենևին։ Այս կերպարանափոխությունքը, որ յոթն-յոթն օրամեջ միմյանց հետևից լինում են, ասում ենք նորալուսին, առաջին քառորդ, լրություն լուսնի, վերջին քառորդ։ Ավելի արժանի հիշատակության է լուսնի և նորա հատկութենների քննությունը։ Արդեն պարզ աչքով նկատում ենք մեք մութ ու լուսավոր բիծեր շատ, լուսնի մակերևութի վերա. եթե առնունք մի լավ հեռացույց ապակի և նորանով նայենք լուսնի վերա, այնուհետև կտեսանենք, որ այդ բիծերը բարձրությունք ու խորությունք են լուսնի մակերևութի վերա, որոնց տեսությունը շատ փառավոր է այն միջոցին, երբ որ լուսինը աճում էր կամ թե նվազում էր։ Բայց եթե քննեինք լուսինը այն մեծ հեռացույց ապակիների մինովը, որ գիտությունը և ճարտարությունը կարող են այժմ տալ մեզ ամենակատար կերպով, որ և լուսնի մեջ եղած մի առարկա գուցե թե 500-պատիկ մեծացրած և այդքան ևս ավելի մոտեցրած ցուցանում են մեզ, ապա երևելի էր մեզ մի անչափ փառահեղ, զարմանահրաշ տեսարան։ Այնուհետև, ասես թե մի աշխարհացույց տախտակ, մի գաջից շինած գաղափար դրած էր քո աչքի առաջև։ Ահագին սարեր բարձրանում են նորա տափարակից, երբեմն առանձին-առանձին, կղզիների պես, երբեմն շղթայակապ և երբեմն որպես օղավոր սարեր։ Նոցա բարձրությունը նշանավոր է. աստեղագետքը հաշված են ավելի քան թե յոթա

206