սկսյալ ամենափոքրից մինչև ամենամեծը, և մի մեծ գուշակողական խոսք էր այն, որ լսում ենք հոգիազգայաց գերմանական բանաստեղծի բերանից.
|
ԵՐԿԻՐԸ ՅՈՒՐ ՀՐԱՇՔՆԵՐՈՎ ՈՒ ՏԵՍԱՐԱՆՆԵՐՈՎ
ՆԱԽՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ
Երբ որ արաչագործության օրումը տիեզերքը հանդիսացան ամենակարողի ճարտարապետական ձեռքովը, այն միջոցին պետք է գոյացած լինի և մեր տիեզերական մարմինը, այսինքն Երկիրը։ Եթե նկարում նկատում ենք նորա հետզհետե կերպարանագործությունը, դա մի առեղծված է, որ թեև մեծիմաստ գիտնավոր մարդիկ աշխատած էին լուծանել և բացահայտ կացուցանել, ի վերա այսր ամենայնի բոլոր համարձակ ենթադրությունքը այդ մասին հանդիպած են հակառակութունների, և խնդիրը մնում է միշտ դժվար և տարակուսելի։ Արդարև, մեր աչքի առաջև դրած են այս քարեղեն պատմական տախտակները երկրակեղեևի, մենք մին-մին բացում ենք այն հողաթերթերը, որոնցից նա բաղկացած է. մենք ժողովում մենք այն խառնափնդոր տառերը, ցան և ցիր մնացորդքը անհետացած էակների, մեք քաղագրում ենք և նոցանից բառեր և ամբողջ խոսքեր․ բայց մի՞թե գտանում ենք և նոցա կենդանի խորհուրդը, այն մշտնջենավոր, մի բան մյուսի հետ կապակցող թելը, որ ձգվում է բնության և նորա մեջ եղած անցաքերի միջով։ Այնտեղ բնազնին մարդը հազարավոր վտանգներ հանձն առնելով ելանում է ամենաբարձր սարակատարների վերա, մինչև մյուսները երկրի խորքի միջ որոնում են մետալների երակները, ծակամուտից դեպի ծակամուտ ցած իջանելով աշխատում են երկրի կազմածի գաղտնիքը հասկանալ․ բայց գնալով-գնալով ավելի դժվարիմաց և խառնափնդոր է լինում այն բարբառը, որ խոսում է երկրագունդը յուր սարերի ծայրերից մինչև ցած, դեպի ստորերկըրյա ջրերից ձայնարկու հատականիստքը։ Ամեն մի նոր նկատողություն և հայտագործություն հառաջացնում է նորանոր խնդիրները, մի հրաշք երևում մյուսի քամակից, և հիացած բնազնինը երկրի խոսքի մեջ հանդիպելով հսկային կենդանական ոսկրահոդերի և ապառաժի մեջ տպավորված կերպարանքների, կամ թե ահագին ծառաբուների և կամ