Այս էջը հաստատված է

թե մեծամարմին վառելի քար դարձած ածխակույտերի, պիտո է խոստովանե, թե նա գտանվում էր այստեղ մի այնպիսի այնպիսի աշխարհի մեջ, որի լաբիրինթոսների մեջ և ամենավերին գիտությունը կարող չէր գործ կատարել որպես տեղյակ ուղեցույց: Ի վերա այդը ամենայնի մեք ունինք մեր աչքի առաջև մեր երկրակեղևի մի չնչին մասն միայն. և ամենախոր ստորերկրյա տեղերը, որ հայտնի են մեզ, չեն ավելի 1500 կանգունից, և ամենաբարձր սարերը, որոնց վերա ոտք էր կոխել մարդս, դեռևս չեն հասանում 10.000 կանգունի, բայց սակայն երկրամարմինը մինչև յուր կենտրոնը ունի 959 մղոնի խորություն: Ո՛րպիսի, մարդկեղեն աչքին երբեք անհանդիպելի տեսարաններ ու առարկայք պիտո է լինեին այստեղ. այս հարցվածին չկա պատասխանի: Երկրի խորքիցը նայելով դարձյալ մեր հողակեղևի և նորա կերպարանագործության վերա, կարելի է ընդհանրապես, շատ կամ փոքր հավանականությամբ ընդունել, որ առավել հին ժամանակներից մինչև առավել նոր ժամանակները երկրի կերպարանագործությունը հետզհետե հառաջ է գնացել, օրըստօրե անընդհատ գոյանալով նորանոր առավել կատարյալ բուսական և կենդանական մարմիններ, թեպետ առաջինքը չեն անհետացած իսկույն: Առավել նախնի ծովերը, որ մի անգամ ջրհեղեղով պատել էին երկրի մի բավական մեծ մասը, սնուցանում էին յուրյանց մեջ օտարատելիս խեցեմորթեր միայն, շատ սակավ բուսակենդանիք, որ շնչական թագավորության վերջին դասակարգումն են: Ավելի հետո առաջացան օդ շնչող ամֆիբիայքը, զարմանալի կերպարանքով կազմած շնչավորք, ըստ մեծի մասին հսկայաձև մեծությամբ: Ապա հառաջացան թռչունք և կաթնակեր անասունք, օրըստօրե ավելի բազմանալով և տարածվելով հետո: Բայց թե ե՛րբ բարձրացան սարերը երկրի խորքից, ե՛րբ կերապարանվեցան ծովից շրջապատված կղզիները, թե ե՛րբ դուրս բխեցին գետերը սարերի կողից՝ գոգավորելով յուրյանց ձորերը և թե ի՛նչքան ժամանակ անցած էր, երբ որ այդ գետերը ջրհեղեղ բերելով դրացի եզերական սահմանների վերա, հետզհետե կերպավորեցին հարթակշիռ անդաստանները և դաշտակները: Թե ե՛րբ կապտագույն օդապատը կամար կապեց երկրի վերա, ե՛րբ կենադանացան ջրերի խորքը, կանաչազարդ երկրի երեսը և երկնակամարի ցածը, և ե՛րբ աստծու կենդանի շունչը փչվեցավ այն հողի կտորի վերա, որ կերպարանվեցան որպես մարդ: Այս հարցվածներին կարող չէ մարդկեղեն իմաստությունը պատասխան տալ: Նախնի աշխարհի գերեզմանները, որ ծածկում է երկրակեղևը, վկայում են աստուծո կարողությունը, որ ներգործել է նորա վերա: Մի մեղմ գուշակություն միայն

212