Այս էջը հաստատված է

քերը ունեին համարյա՛ թև մի կանգուն բարձրություն և մի ոտնաչափից ավելի լայնություն, և նոցա վերա կային ճանկեր, որ հարմարավոր էին գետինը փորելու և քանդելու։ Դորա սնունդը էին հյութավոր բուսականների արմատներ ու կոթեր, և դորա յոթն ճկութաչափ ատամները կազմած էին այն բանի համար մանավանդ, որ ջախջախեն բուսական նյութերը։ Գտած են հատուկտոր ոսկրեր, զորօրինակ տաշտը, բարձքեր, վզի հոդեր, ճանկեր, այո՛ գրեթե բոլորամասն, լավ պահված կմախքը մեգաթերիոնի: Շատ տեղ, Հարավային Ամերիկայումը գտանվում են այդպիսի մնացորդք հովիտների և լեռնադաշտակների փուխր հատակի մեջ, այլև Կամպաս անունով դաշտերի ավազեղեն տափակակույտերի մեջ: Հյուսիսային Ամերիկայումը գտանվում են դոքա ջրհեղեղով բերած ու կուտած հողի մեջ և գետերի տղմի մեջ։ Մեգաթերիոնին հարակից է թե՛ յուր կազմվածքով և թե՛ յուր կեցության եղանակով

ՄԻԼՈԴՈՆ ԿԵՆԴԱՆԻՆ

Որի ոսկրները գտած են Ամերիկայումը։ Դանդաղկոտ շնչավորքը, որոնց դասակարգին պատկանում է դա, մագլցում են ծառերի վերա, նոցա տերևներովը կերակրվելու համար։ Նույն սնունդը էր միլոդոնի համար. բայց նորա անճոռնի մարմնակազմությունը թույլ չէր տալիս նորան ելանել ծառերի վերա։ Այս պատճառով բնությունը այլ կերպով հոգացել էր այդ գազանի համար. նա տվել է նորան մի ուժեղ կազմություն մարմնի, այլև մի պոչ, որ ուժի ու ամրության մասին չունի յուր նմանը։ Ինչպես պիտո էր իմաստասիրել միտ դնելով միլոդոնի ոսկրակազմին, դա յուր առաջին մագիլներով ըմբռնում էր ծառերը, ցնցում էր և շարժում էր նորանց, մինչև դոքա խորտակվում էին և ցած էին ընկնում, և այդպես գտանում էր նա յուր կերակուրը։ Երկու հետնակողմյան ոտերը բավական չէին այս գործի մեջ հաստատություն տալու այդ գազանին, այդ պատճառով բնությունը տված էր նորան մի ամուր պոչ, և այս որպես թե երեք ոտքի վերա ամրանալով, կարող էր նա հաջողությամբ ցած խորտակել ամենապինդ ծառերը։ Ահա դուք տեսանում եք դարձյալ, թե ի՛նչպես հոգս է տարել արարիչը այն բանի համար, որ Հարավային Ամերիկայի նախնական անտառները, այս շնչավորի հայրենիքը, չխտանային չափից դուրս կամ թե նոցա անճոռնի բազմանալուն մի խափան դրվեր այն միջոցումը, երբ որ մարդը դեռևս միտք չուներ հանձն առնուլ այդ գործը։ Դիցուք, թե ամեն մի այսպիսի հսկա կենդանի ամեն օր ցած էր խորտակել մի ծառ, այլև, թե բազմությունք

217