Այս էջը հաստատված է

ոսկեղէնս դար, թերևս՝ և հանգուցանել և սփոփել զվշտացեալն սիրտ, ընկճեալ ընդ բիւր հարուածովք ժամանակին։ Եւ զի չէ մեր դիտաւորութիւն զպատմութիւն աւանդել զհայոցս գրականութեան, որպէս պահանջեն կարգք և օրէնք, այլ միայն քաղել անտի զկարևոր դիտելիս առ ի վկայութիւն ասացելոցն ի մէնջ, ուստի զհամառօտիւ նախակարգեսցուք աստանօր զոմանս ծանօթութիւնս արժանաւորս տեղեկութեան։

Սեղեխածինն Պապ՝ որդի Արշակայ արքայի Հայոց տարփաւորին Փառանձեմայ, զկծեցեալ յանսպառ կշտամբանաց Մեծին Ներսիսի, ամօթալի յղանայ զխորհուրդ՝ զկեանս դաւաճանել զսրբոյն (զմօրն ընթանալով ճանապարհ) և գաղտ արբուցեալ Սրբոյն դեղ մահու՝ լուծանէ ի կենցաղոյս, թողեալ զերկոսին ամոլակիցսն՝ զորդի սրբոյն Ներսիսի զՍահակ Պարթև և զՄեսրոպ Հացեկացի զաշակերտ Մեծին Ներսիսի ի սուգ անմխիթար։ Զկնի ապիրատութեանս գործելոյ երանելին Մեսրոպ թողու լքանէ զքարտուղարութեանն պաշտօն առ Արքունի դրան և փութացեալ դիմէ ի ցանկալին միայնակեցութիւն, հոգւով կամելով հոգւոյ հօրն՝ լինել պարակից, և յետ վեց ամաց Խոսրով արքայ Հայոց ի տեղի Ասպուրակէսի կաթողիկոսի Հայոց՝ յաջորդէ զՍահակ Պարթև, որ ստացեալ զաշակերտս իբր վաթսնից՝ փոյթ ի մէջ առնու կրթել զնոսա յուսումն և ի գիտութիւն հելլէն դպրութեան։ Սփոփեալ սրբոյն Մեսրոպայ և սրբեալ զարտասուս ընդ անպարտակիր մահ վարդապետի իւրոյ, տեսանելով զորդին հօրամոյն յաջորդեալ զնա, բուռն հարկանէ զլուսաւորութենէ Ազգին և ի խնդիր ելեալ հայկական նշանագրաց առ ի կենագործել զդպրութիւնն՝ գայ առ սուրբն Սահակ զելս խորհել իրացն, այլ և զնա ինքն զսուրբն գտեալ ի նոյն անձուկ ճենճերեալ, դառնալ յառանձնութեանն վայր Աստուծոյ Ամենակալի թողեալ զիրսն ապաստան։ Յաւուրսն յայնոսիկ Վռամշապուհ արքայ Հայոց, երթեալ ի Միջագետս ըստ հրամանի Վռամայ արքայի Պարսից՝ լուծանել զգժտութիւնն՝ որ ի մէջ Յունաց և Պարսից, կրէ նեղութիւն ոչ սակաւ, ի չունելոյ զոք գրիչ ճարտար, զի յետ մեկնելոյ սրբոյն Մեսրոպայ՝ դպիրք առ հասարակ եղեալք առ արքունի դրանն, պարսկականաւն վարկէին և եթ գրչութեամբ։ Ի դարձ առնել Վռամշապհոյ ի Միջագետաց, քահանայ ոմն յազգէ ասորի Աբել անուն խոստանայ նմա զնշանագիրս Հայոց յարմարեալս ի Դանիէլէ եպիսկոպոսէ յիւրմէ մերձաւորէ. այլ Վռամշապհոյ անլուր խոստմանցն եղեալ, յելանել իւրում ի Հայս գտանէ ժողովեալ առ Մեծն Սահակ և Մեսրոպ (որ վերստին գնացեալ էր առ Սահակ) զամենայն եպիսկոպոսունս առ հոգալոյ զգիւտ դպրութեան Հայոց, և յիրազեկ առնել նորա զժողովն բանիցն Աբելի՝ աղաչի չլինել անփոյթ, վասն որոյ հրեշտակ 22