Այս էջը հաստատված է

հավատի վերա, որ ընդունում է, թե մինչև այսօր ծովի հատակի վերա կային նմանապիսի անճոռնի կենդանիք, որոնց ասած են ծովային օձեր։

ՄԵՐ ԵՐԿԻՐԸ

Եթե մեր դեմքը դարձուցանելով երկրապատենի և նորա նախաշխարհյան կերպարանքի գաղտնածածուկ խորհուրդներից, նայեինք նորա վերջին կերպարանքի, մեր երկրամարմնի մակերևութի վերա, ապա երևում է դա նույնքան ևս խորհրդավոր։ Նախ և հառաջ կար նորա վերա այն լայնատարած ջրանյութը, որ ծածկում է համարյա՛ թե երեք-քառորդաչափ տեղ մեր երկրային մարմնից։ Նորա միջից դուրս են բարձրանում երկու մեծ ցամաքահողք, այսինքն արևելյան կիսագունդի Ասիան նախադուռն Եվրոպա աշխարհովը և յուր մեծամարմին Աֆրիկա անդամովը, մինչև արևմտյան կիսագունդի վերա բարձրանում է ջրերի միջից մեծ աշխարհաբաժինը Ամերիկա, որի երկու մեծ ցամաքահողքը կապակից են միմյանց հետ նեղ, բարձրալյառն հողանեղուցովը միջին Ամերիկայի։ Այնտեղ, արևելյան կիսագունդի հարավահայաց արևելքումը, Ավստրալիայի մեջ սկսում է գոյանալ մի նոր աշխարհ (Նոր Հոլլանդիա), որ յուր արտաքին կերպարանքովը տարբերվում է երկու մյուս առավել հին ցամաքահողերից, և թե մի ժամանակ, գուցե հազարավոր տարիներից հետո, ի՛նչքան հեռի ընդարձակվելու էին այս նոր ցամաքահողի սահմանքը և անդամքը, այդ բանը ցուցանում են ահա, հառաջընթաց նշանների պես, այն բազմաթիվ կղզիքը Ասիայում հարավումը և Օվկիանստանի մեջ։ Եթե կարելի էր միանգամայն դուրս թողուլ ծովի ջրերը, ապա նորա հատակը չէր այլապես երևելու մեզ, քան թե մեր երկրի մակերևութի շատ տեղերը։ Այնտեղ տեսանելու էինք մեք մեծ֊մեծ, երկար ավազուտ տարածությունք և կրի ու գաճի սարեր, խառն արմատների և ծովային շնչավորների մնացորդներով. պատճառ, եթե մեք նկատում ենք մեր սարերի մեծ մասը, շուտով իմաստասիրում ենք, որ նոքա գոյացած էին ծովի մեջ և ծովի տակ։ Եվ արդարև, շատերը նոցանից լցված են խեցեմորթերով և ծովային շնչավորների մնացորդներով, և Նոր Հոլլանդիայի քանի մի շատ բարձր, մղոնավոր հեռավորությամբ ծովից բացակա սարերի վերա տեսանում ենք մինչև այսօր բուստեղեն ծառեր կանգուն դրությամբ, որ մի ժամանակ գոյացած են ծովի հիմքումը, և բոլոր հատակը առհասարակ ունի այնպիսի կերպարանք, որպես թե հանկարծ ազատված էր ծովի ջրերից, որոնցով հազարավոր տարիներ ծածկած է եղած նա։ Բայց հարկավոր չէ այդ

220