Այս էջը հաստատված է

սպիտակագույն գլխավոր նյութի միջից դուրս էին պրծնում սևագույն կղկղանքի արտաձգությունք, այնպես, որ միմյանց հետ խառնափնդորված շոգեղեն ամպերը թավալվում էին ավելի սաստկապես։ Երբ որ բնազնին ճանապարհորդքը l/8 մղոն բացակայությամբ նկատած էին այս փառահեղ տեսարանը, երևեցան հանկարծ այլ կերպարանքներ, որ ավելի ազդու տպավորությունք էին գործում, քան թե առաջինքը։ Թանձր շոգեղեն ամպերի քամակից եկավ մի անընդհատ արտաձգություն կղկղանքի, ավազի և մոխրի, այնպես որ լեռնաբերանից սաստիկ արագությամբ դեպի վեր ցայտվելով այդ նյութերը, ութ րոպե երկար ձևացուցին ասես թե մի սյուն 600 ոտնաչափ բարձրութենով, որի վերին մասը տարածվեցավ որայքի պես։ Դեպի վեր նետված քարերը երևում էին ամենևին սև և նոցա հետ միասին դուրս էին բարձրանում ավազուտ շերտեր։ Նկատելի չէին ոչ բոց և ոչ որոտ, այլ լսելի էր միայն շառաչյունը և ճարճատյունը միմյանց զարկվող քարերի. և թե այս նյութերը պիտո է շատ ջերմացած լինեին, այդ բանը բացահայտ երևում էր այն թանձր շոգուցը, որ արձակվում էր ջրիցը, երբ որ այն նյութերը վայր էին ընկնում։ Արդեն օգոստոսի 2 թվակ. լեռնաբերանը 200 ոտնաչափ բարձրացավ ծովի վերա, և կերպարանված կղզին ուներ ½ ժամի ճանապարհ շրջապատ, այնպես որ բրիտանացիք ներկա լինելով այստեղ, բրիտանական դրոշակը տնկեցին կղզու վերա և օրինավոր կերպով տիրապետեցին նորան և անվանեցին Գրահամյան կղզի երկու օր հետո, սիկիլիացիք տիրապետեցին նորան։ Օգոստոսի 12 թվականին դադարեց ծուխը, կղզին բավական ընդարձակվեցավ և արդեն սեպտեմբերի 16֊ին ուներ մի շրջապատ ½ ժամի ճանապարհ։ Ճանապարհորդ մարդիկ, որ գնացել էին այդ նոր գոյացած կղզին տեսանելու, հասանելով մի բարձրության վերա, որ ուներ 50 ոտնաչափ, հանդիպեցին մի դաշտի, որի վերա կային երկու լիճք, որոնց ջուրը անդադար եռում էր։ Որովհետև բոլոր կղզին բաղկանում էր մոխրից, ավազից և քարերից, ապա, պիտո էր կարծիք առնուլ, որ դա չէ լինելու երկարատև, և արդա՛րև, ահա դեկտեմբեր ամսումը այդ կղզին կրկին անգամ խորասույզ եղավ ծովի մեջ և չքացավ ամենևին։ Այնուամենայնիվ, մինչև այսօր, ժամանակ առ ժամանակ նկատած են այն սահմանումը ծխային ամպեր, որ բարձրանում էին այնտեղից, ուր եղած էր կղզին։ Շատ և շատ կղզիներ բոլոր ծովերի մեջ պիտո այդպիսի պատճառներից հառաջացած լինին։

224