Այս էջը հաստատված է

ՆԱՄԱԿ Ա1Ւ Հ1։Ա8ԱՐԱԿՈ*ԼԸ

Մեծապատիվ վարդապետ,

Պարոն հրատարակող «Հյուսիսափայլ» օրագրի.

Մարդկության պատմությունը չէ ցուցանում մեզ ոչ մի դար և ոչ մի ժամանակ, ուր հանճարեղ մարդերի լուսավոր մտածությունք և քա րոզությունք հանդիպած չլինեին զանազան ընդդիմութենների և հակառակութենների, ուր տգիտությունը և խավարը ոսոխ դուրս եկած չլինեին ճշմարտության լուսի ընդդեմ։ Ասես, թե մի բարոյական հարկավորություն էր մեր մարդկեղեն աշխարհի մեջ, որ ճշմարտությունը պատերազմելով մոլորութենների հետ, ամրացներ յուր ջլերը և հաղթություն գտանելով կարողանար արժանապես գնահատել յուր հաղթական հանդեսի մեծությունը։ Անցյալ դարերի մեջ պատահած բարոյական պատերազմները ներվում են մեր լուսավոր օրերի դատաստանի առաջև, միտ դնելով ժամանակի տհասությանը և տղայությանը։ Այսպես տեսանելով բանը, նորանշան երևույթ չէ մեր համար մի վայրիվերո լրագրի հրատարակող, որպիսի է Մեղու Հայաստանի անունով թերթերի հեղինակը, որովհետև այդ մարդը, մտավորապես պատկանելով դեռևս խավար դարերի միջոցին, չէր կարող աչք բարձրացնել և նկատել այժմյան օրերի լուսատու փարոսյան աշտարակը, և որովհետև նորա վայրախոսությունքը ամենևին բնական հետևանք էին նորա անկրթության և ասիական անմխիթար դաստիարակության։ Թե ի՛նչ բանի վերա է խոսքս, կարծեմ կարոտ չէիք իմ բացատրությանը․ տարակույս չկա, որ կարդացած կլինիք հիշյալ Մեղու Հայաստանի լրագրի 16 համարի մեջ ներկա ապրիլի 19 թվականից, այն հայտնի չարախոսությունր, որով իբրև թե կրիտիկայի անունով կամի նա տկարամիտ մարդերի սիրտը պղտորել և վատ կարծիքներ տարածել Հյուսիսափայլ օրագրի մասին, որ մի սուրբ և բարեմիտ (թեպետ շատերին անհասկանալի) հայրենասիրությամբ կամի ոչ թե մարդ վիրավորել, ազգ անար

225

15-294