վաղվաղակի առաքէ առ Աբել զայր հաւատարիմ Վահրիճ անուն, զկատարումն պահանջեալ խոստմանցն։ Առեալ հրեշտակին զԱբել և երթեալ առ Դանիէլ՝ հմտանայ քաջ նշան ագրարն և դարձ ի ժողովն արարեալ, մատուցանէ Սահակայ և Մեսրոպայ զնշանագիրսն, որոց զկնի ուսանելոյ վերահասու եղեալ՝ թէ նշանագիրքն չեն բաւական առ ի յօդել զամենայն վանկ բառից, առ պակասաւորութեանն զորոց թիւ Ասողիկ դնէ քսան և ինն, իսկ Վարղան քսան և երկու։ ինքնին սուրբն Մեսրոպ աշակերտօքն հանդերձ գնացեալ առ Դանիէլ չգտանէ ինչ առ նմա աւելի քան զոր ուսան ի ձեռն հրեշտակին կանխաւ առ նա առաքելոյ։ Եւ ո՛չ կամեցեալ ձեռնունայն ի Հայս ելանել թափուր ի յուսոյն եղեալ՝ անցանէ յեդեսի այ և ընդ Փիւնիկէ և հասեալ ի Սամոս* առ աշակերտ Եպիփանու։ Հռոփանոս անուն, որ վարժ էր ի գրթեան հելլենականին, խնդրէ զձեռնտուութիւն առ ի կատարել զգործն, այլ և ի սմանէ ինչ ոչ օգտեալ ինքնին հանճարեղ մտարն առաջնորդութեամբ ստեղծանէ, զորմէ բան պատմի ի Խորնոյ զայս օրինակ. «Եւ տեսանէ (սուրբն Մեսրոպ) ո՛չ ի քուն երազ և ո՛չ յարթնութեան տեսիլ, այլ ի սրտին գործարանի երևութացեալ հոգւոյն աչաց թաթ ձեռին աջոյ գրելով ի վերայ վիմի Ա, Ե, է, Ը, Ւ, Ո, Ի, զի որպէս ի ձեան վերջք գծին կուտեալ ունէր քարն։ Եւ ո՛չ միայն երևութարաւ, այլ և հանգամանք ամենայնին որպէս յաման ինչ ի միտս նորա հաւաքեցաւ: Եւ յարուցեալ յաղօթիցն՝ եստեղծ զնշանագիրս մեր՝ հանդերձ Հռոփանոսիւ կերպաձևեալ զգիրն Մեսրոպայ առ ձեռն պատրաստ, փոխատրելով զհայերէն աթութայսն ըստ անսայթաքութեան սիղոբայից հելլենցւոց» (Խորեն., Պատմ. Հայոց, գիրք Գ, գլուխ 53)։ Ընդ այս ցնծացեալ սրբոյն Մեսրոպայ, որպէս այր, որ գտանէ աւար բազում, անդէն առ նմին աջակցութեամբ աշակերտաց իւրոց Յովհաննու և Յովսէփու միջամուխ լինի ի թարգմանութիւնս առակացն Սողոմոնի, և Նոր Կտակարանի, և գլխաւորեալ զգործն՝ բէրէ նշանագրօք հանդերձ ի Հայաստան առ սուրբն Սահակ և առ Վռամշապուհ արքայ Հայոց։ Այլ զի արանցս այսոցիկ մեծաց՝ վաղ ուրեմն նախանձեալ էր զնախանձ Ազգին, վասն որոյ հրաման անդէն առնեն սրբոյն Մեսրոպայ բանալ զդպրոցս և զհետ լինել ծաղկեցուցանելոյ զդպրոլթիւնն՝ սեպհական նշանադրացն յաջողելով ժողովեալ զաշակերտս ընդունակս ուսման, զորոց զյատկութիւնս մանրամասն աւանդէ Քերթողահայրն Մովսէս։
_________________________
- Առիթ առեալ Չամչեանին զստէպ կրկնել Կորեանն զանուն Սամոստիա կամ Սամուսատ քաղաքի, որ առ ափն Եփրատայ՝ համարի, թէ Խորենացին և Փարպեցին ասելով զՍամոս, չիմանան զկղզին Սամոս յանդիման Եփեսոսի, այլ զՍամուսատ քաղաք («Պատմ. Հայոց», հատ. Ա, ծանոթ. Բ, գրոց երես 761)։
23