Այս էջը հաստատված է

Վաղուց արդեն հասկացել էր Մխիթարը, թե ո՛րպիսի ցած դրության մեջ էր յուր ազգը իմացական մասին։ «Թող աստված տա,— գրում է նա յուր նամակների մինի մեջ,— որ ես կարողանայի մի մշտնջենավոր միաբանություն հաստատել, որ դներ յուր առաջև, որպես գլխավոր վետ նպատակի, տարածել ազգի մեջ բոլոր հարկավոր և օգտակար տեղեկությունքը, մի ընկերություն, որի խորհուրդը լիներ հոգալ ազգի բոլոր թե հոգևոր և թե իմացական պիտույքը»։ Մխիթարը յուր ձեռնարկության մեջ ուներ հաղթել շատ դժվարութենների. բայց նա չվախեցավ։ Սորա հակառակ, նա այն մարդերից էր, որ հանդիպելով մի ընդդիմության, սովոր են միայն լարել յուրյանց հոգուկարողությունքը և ամրանալով ևս առավել, գրավել հաղթության արմավենին։ Մխիթարը յուր դիտավորությունը հայտնեց մի քանի վարդապետների, որ յուր ժամանակումը հռչակավոր էին Հայաստանումը, բայց սոցանից ստացավ մի մերժողական կամ հրաժարական պատասխանի։ Այնուհետև ճանապարհ ընկավ նա դեպի Կոստանդնուպոլիս, ուր բնակվում էր Կարնեցի Խաչատուր վարդապետը, որ աշակերտված էր պապական ուսումն տարածելու դպրոցին (Propaganda): Մխիթարը դիմեց այդ դաժան հոգու տեր մարդու մոտ և հայտնելով յուր խորհուրդը խնդրեց նորա օգնականությունը։ Կամենալով դեռևս խունկ ծխել Խաչատուրի պատվասիրությանը, առաջարկեց, որ ինքը Խաչատուրը գլուխ լինի այդ միաբանությանը, իսկ ինքը Մխիթարը լոկ գործակատար։ Խաչատուր, վարդապետ ասացյալ պապական աբեղան, ժամանակ չուներ մտածելու յուր ազգի վերա, պապականությունը վաղուց ահա արմատացած լինելով նորա մեջ հայության փոխանակ. նա աշակերտ լինելով մոլեկրոն պապական դպրոցի, այն ջանքի վերա էր, որ կարողացածի չափ տարածեր հայոց ազգի մեջ պապականությունը։ Այս մարդու անճոռնի քարոզագիրքը տպվեցավ հայերեն, որի մեջ յուր բոլոր մեծ վայելչությամբ երևում է սոփեստական սխոլաստիկական կրթությունը և որի յուրաքանչյուր թերթերից կաթում է պապականության թույնը։ Այսպիսի հոգու տեր մարդու համար ի՛նչ էր Մխիթարի առաջարկությունը, այս պատճառով ևս, շատ դժվարությունք, այլև մեծ արծաթագլխի կարոտություն մեջ բերելով, հրաժարվեցավ Մխիթարի գործակցութենից։ Մխիթարը դատարկ դուրս գալով յուր հույսից, որ ուներ Խաչատուրի վերա, գնաց դարձյալ Հայաստան և հայտնելով յուր խորհուրդը Մարգար վարդապետին, խնդրեց նորա ձեռնտվությունը. բայց և այս եպիսկոպոսը չէր կամենում կամ չէր կարող օգնել Մխիթարին,

232