ռաջարկութենով Մխիթարը չէր կարող բախել վենետկյան կառավարության և պապի մարդասիրության դուռերը։ Այս տեղերում ցույց է տալիս նա որպես միակ խորհուդ յուր միաբանությանը, մշակել հայոց լեզուն և այս մշակագոծությամբ տարածել հայոց ազգի մեջ պապական ուղղափառությունը, և' պապը, և' վենետկյան կառավարությունը նայում են այս միաբանության վերա, որպես մի պապականության գործիքի վերա։ Եվ այս էր պատճառը, որ Վատիկանը արթնապես հսկում է և աչք է պահում այս միաբանության վերա, և մի քանի բամբասողների խոսքը հերիք պատճառ է լինում պապին, կասկած տանելով Մխիթարի պապականության վերա, Հռովմ գանչել նորան արդարանալու համար։ Եվ այն Կարնեցի Խաչատուր վարդապետը, որ հառաջ հրաժարվել էր Մխիթարից, որպես բուն հայկական վարդապետից, այժմ պաշտպանողական և բարեխոսական նամակներ է հասուցանում Հռովմ Մխիթարի օգտի համար։ Մխիթարը, ցավելի Մխիթարը, ամենայն կարեկցության արժանի Մխիթարը, այսպիսի հանգամանքների մեջ չէր կարող այլ լուսավորություն տալ հայերին, քան թե պապականը, որովհետև պապականության ուսերի վերա միայն կարող էր նա գործ կատարել. և ինչպես ծառը, այնպես և պտուղքը։ Աշխարհի երեսին մի մարդու մտադրություն պատահելով տեսակ-տեսակ հանգամանքների, կարող է և տեսակ-տեսակ ուղղությունք ստանալ. մեք չենք կարող համաձայնիլ այն մարդերի հետ, որ ասում էին, թե Մխիթարը յուր սրտի մեջ հղանալով կազմել մի ընկերություն, մտածած լիներ, թե այդ ընկերության խորհուրդը լինելու է հայոց ազգին պապականություն քարոզել, հռովմեական եկեղեցուց դուրս գտանված հայերը հերետիկոս, հերձվածող և փրկություն չգտանելուց ճանաչել․ չենք կարող թույլ տալ, որ նա երազում ևս տեսած լիներ, թե պիտո է գա մի օր, երբ նորա միաբանության գլխավորը կամ, ավելի ուղիղ, յուր հաջորդը թղթերով ու երդումներով նզովեր յուր բուն հայկական եկեղեցին և այդ ճանապարհով շահեր պապի սիրտը, երբ նորա միաբանության անդամները աշխարհին հրատարակեին, թե «պապին համար գրիչը ձեռքը կացած է, պապին համար է ապրում» և այլն և այլն*։ Մեք հավատացած ենք, որ Մխիթարի սիրտը մաքուր է եղած, որ նա ընկնելով պապականության հողի վերա, հարկադրվել է սկզբումը պապական ձևանալ․ նորա մեղքը չէ, որ նորա միաբանությունը նորանից հետո նախապատիվ համարելով այս ձևավորությունը քան թե յուրյանց հիմնադրի բուն խորհուրդը, դարձել են պապականության մշակներ կամ
- «Եվրոպա» լրագիր, Վիեննա, 1853, հունվար, համար 1,