Այս էջը հաստատված է

լավ ևս ասել՝ արծաթագին ստրուկներ, յուրյանց ազգի մատնիչքը և պարսավիչքը կրոնական կողմից իտալական պարսավագրերով: Բայց միտ դնելով ներգործող պատճառներին, Մխիթարյան ընկերության նույնիսկ սկզբնական պայմաններին պապական հովանավորության տակ, միտ դնելով, այո՛, և մարդերի անձնապահությանը, երբեք զարմանում չենք, որ գործերի ծուռ ու սխալ ընթացքը հասուցել է և մի վնասակար նպատակի. բայց այդ վնասակար նպատակը, այդ տտիպ պտուղները, որ բերել է շատ մասներով Մխիթարյան միաբանության գործականությունը, ծածկած ու դրած էին նույն իսկ սերմերի, նույն իսկ հիմնարկության պայմանների մեջ հառաջ ու հետո պիտո է մի օր աճեին, կերպարանք առնուին և դուրս երևեին այնպես, ինչպես որ տեսվեցան: Աշխարհի կարգը այդպես է, այսինքն բանական կարգ է. միայն պիտո է հասկանալ նորան. մեղավոր չէ ոչ Մխիթարը և ոչ նորա հաջորդքը, այլ միայն արժանի մեր խորին ցավակցությանը. մեղավորը և շատ մեղավորը, եթե կներեն հայք մեր համարձակությանը, ինքյանք են, որ չգիտեն և չկամին հասկանալ, թե հայը օտարի թևերի տակ գործ կատարելով, օտարի հացը ուտելով, միշտ պիտի օտարին գովե, օտարի օգուտը պաշտե և յուր ազգից հեռանա ու օտարանա, այլև վնասակար լինի նորան: Այսպես է մարդկության կարգը. կամ յուր ազգի թևերի տակ, կամ օտարի թևերի տակ և դորա բոլոր վնասակար հետևանքներով միասին Tertium non datur. Մխիթարյան միաբանությունը երբեմն բաղկացած է մոտ իբր 60 անդամից, որոնց թիվը նվազած է այժմ, եթե առնունք միմիայն վենետիկյան Ս. Լազարու միաբանությունը, որովհետև Վիեննայումը ևս գտանվումյ են Մխիթարյանք, որ կազմում են այժմ առանձին միաբանություն: Մխիթարը ավարտեց ու կնքեց յուր բազմաշխատ կյանքը աշխարհի վերա ապրիլի 16-ին, 1749 թվակ., 74 տարոք. նորա մարմինը թաղված է Ս. Լազարաու վանքի եկեղեցու մեջ: Մխիթարը արեց ինչ որ կարողացավ և ինչպես միայն հնար էր նորան. բայց նորա պարծանքը ուրանալ, որովհետև այլապես կարողացած էր չէր, ոչ ով չունի իրավունք: Նա հայկական դպրությանը և լուսավորությանը զոհեց յուր հանգստությունը, յուր անձը մատնեց հազարավոր նեղութենների, բամբասանքի և հալածանքի, չխնայեց մինչև անգամ յուր հայրենի կրոնը, որի մեջ ծնել ու մեծացել էր: Այս բոլոր զոհաբերությունքը հանձն է առել նա հայկական դպրության համար. թո՛ղ նորա բամբասողքը առավել լավ

238