Այս էջը հաստատված է

և ուղիղ դաւանութեան, և թէ զիարդ շրջեցաւ ի քարոզութիւն ի մէջ Հայոց, ի վանս և յեկեղեցիս նոցա հանապազորդելով իբրև զմի ի վարդապետաց նոցա. և յետ բազում դիպուածոց որպէ՛ս եկն ի միտս ժողովել զաշակերտս և ուսուցանել նոցա զուղջափառութիւն և զայլ ուսմանս, զի զնոյն յառաջ վարեսցեն զկնի նորա, միայն դիտեալ զօգուտ ազգին։ Եւ եկեալ ի Կոստանդնուպօլիս յետ բազում քարոզութեանց յեկեղեցւոջ Սրբոյն Գրիգորի Լուսաւորչին, որ ի Ղալաթիա, և հալածանաց, որպէս պատմի ի վարս նորա, և յետ բազում ծանօթութեանց զոր ստացաւ աոաջոյ և զկնի ի վերայ Եվրոպեան ազգաց և գահին Հռովմայ և կարդաց կրօնաւորաց, ի միտս եկն ընդ հովանաւորութեամբ Եւրոպեան Տէրութեանց կառուցանել զկրօն, որով մտօք և միանգամայն փախուցեալ ևս ի ձեռաց Պատրիարգին Հայոց հուսկ ուրեմն գնաց ի Մօռա, որ էր յայժնամ ընդ իշխանութեամբ Վենետիկեան հասարակապետութեան. և կառավար տեղւոյն, առ ի ծաղկեցուցանել զայն տեղի այլևայլ ազգօք և բնակչօք, ետ նմա տեղի բնակութեան և եկեղեցի և այլն և այլն։ Ապա Մխիթար արբայ առաքեալ զոմանս յաշակերտաց իւրոց ի Հռովմ առ սրբազան Պապն Կղեմէս XI, ընկալաւ ի նմանէ բերանացի հաստատութիւն իւրումն կրօնի, անուն տուեալ նմա Անտօնի աբբայի ընդ կանոնօք սրբոյն Բենեդիկտոսի աբբայի։ Եւ ապա անցեալ ի Վենետիկ և շինեալ զվանս Սրբոյն Ղազարու բնակեցաւ անդ, ուր և վախճանեցաւ իսկ։ Եւ ահա մինչև ցայսօր անդ բնակին աշակերտքն նորա, թո՛ղ և զայլ վանատունս նոցա աստ և անդ։ Արդ, որպէս նոյն ինքն Մխիթար աբբայ, նոյնպէս և իւր ձեռնասուն աշակերտք, մանաւանդ առաջինքն, էին ի հերձուածողաց անտի, որք ծանօթացեալք ճշմարտութեան, ի բաց կացին ի Հայոց և միաբանեցան յայս գործ. և սակայն գոլով ի նոյն զանգուածոյ և ոգի ազգասիրութեան որ էր բնական ի նոսա, և տուրք հայրենեաց և միանգամայն ստիպող չքաւորութիւն նոցա ի սկզբան անդ, առիթ եղև փօլիթիքայի նոյն իսկ Մխիթարայ աբբայ հօր և հետևողաց նորա, իբր զի ի կառուցանել անդ թէ զկրօնն և թէ զվանս գոլով ամենևին աղքատ իւրովքն հանդերձ պէտս ունէր նպաստից, և առ այս ոչ ոք այնպէս կարող էր օգնել ուղղափառ եղելոց այնը ժամանակի, որպէս ազգն Հայոց որք յօժարամիտ էին ոգւով ազգասիրութեան և իւրեանց բնական ձգմամբն ի շինութիւն վանաց և ազգային տեղւոյ, որպէս և յայսմ ժամանակի ևս նոյն ոգին երևի ի նոսա ի նոյնպիսի դիպուածս, իսկ յայլ իրս ամենևին տարտամ։ Ուստի Մխիթար աբբայ յիւրոց աշակերտաց, որոց ոմանք էին բուն իսկ վարդապետք Հայոց, իբր նուիրակ, հանելով աստ և անդ, որպէս և զկնի նորա, և թղթովք օրհնութեանց առաքելով առ մեծամեծս ի նոցանէ, և աոաւել ևս ի հեռաւոր վայրս, գուցէ յակնածութենէ ևս Քօլլեճեանց, ժողովեաց ի նոցանէ արդիւնս, որով կարող եղև յառաջ վարել զսկսեալ գործն և կատարել։ Բնաւորութիւնք Մխիթարայ աբբայ հօր, բաց յայլոց մեծամեծ ձրից, զոր յանձին բարձեալ բերէր, էր երևելի փօլիթիքա, որով ամենևին զգույշ կայր յարտաքինս, մինչև թողեալ զտօնս և զաւուրս ազգին Հայոց և տօնել ընդ Եւրոպացոց զոր նոքա տօնէին. և ասել զժամ յեկեղեցւոջ ըստ կրօնի և ըստ ծիսի նոցա և ի գործ ածել զժամագիրս նոցա թարգմանաբար և այլն։ Զնոյն ճանապարհ կալաւ և ի շարադրութիւնս լեզուին Հայոց, ունելով զայն ոճ Եւրոպացի առ ի շահել զամենեսին, զի մի ոք հայասէր դիցէ, և այս էր արդեօք կեղծաւորութիւն և ի տեսանել զոմանս յաշակերտաց յիւրոց, զի զբնաւոր կիրս իւրեանց ցուցանէին թե յաղագս ազգային նմանողութեանց և ծիսից և թէ հայկաբանութեան, ընդդէմ դնէր և

240