Այս էջը սրբագրված չէ

Տոգորմամբ,որով և կրթեալքն ի նոցանէ զնոյն շաւիղ կալան և նովին մտօք զուսումն իւրեանց ուսեալք ի նոցանէ ի գործ արկին պարզ մտոք և առանց փօլիթիքայի։

Զի թէ ճշմարիտ էր վարդապետութիւն իւեանց,պարտական էին ջատագովել և զրնկերակիցս իւրանց,և թէ սուտ կամ մոլար և կամ գայթակղական, ի բաց պարտ էին  վտարել յուսմանէ իւրևանց էին կրթել այնուհետև զմանկունս ի դեռափթիթ հասակէ անտի լցուցանելով զմիտս ոցա այնու պաշարմամբ,և ոչ իսկ պարտ էին դրոշմել ի գիրս իւրեանց զեղանակաւոր ասացուածս կուսակցութեան  Հայոց,և ոչ ևս պղտոր ջուր արբուցանել հետևողաց իւրեանց,ուստի և պարտական էին բացարձակ ի բաց տանել զամենայն խոչ և խութ և մի ի լաբիւրինթոսի շրջիլ,ոչ գտանելով զելս որոյ վասն և միշտ ղկեղծաւորութիւն յանձին բերէին զինաւորելով երկսայիր զինուք առ ի գործ ածել երբեմն յահեակ,միասին դիտելով զօգուտ անձանց իւեանց,կեղծաւորութիւն յար և նման վարդապետաց հայոց,յորոց և փոխանցեցաւ ի նոսա ի սկզբանէ հետէ։
Ուստի՞յառաջ զայր և զի՞նց փօլիթիքա էր Մխիթարեանց Վենետիկեցուց,արդեօք յԵւրոպե գոլով ոչ ուսուցանել իւրայնոց զլեզու Եւրոպեացի առ ի համարձակ վարել ընղ որոց արժանն էր և պիտոյ,թէև այնչափ ինչ խնդրեցաւ ի վանաց ի գալ հարկին,և ո՛ր լսելի եղև բացարձակ։Էր,էր և արտաքին և բանւոր պատճառ,որպէս այն թէ,զի մի հայկաբանոըթիւնն խանգարեսցի,զի մի լեզուագիտութեամբ բարեկամս ստասցին յաշխարհականց,և գուցէ թէ սանձարձակ գտանիցին և այլն։Բայց ներքին պատճառն և բուն վանական փօլիթիքայն ի սկզբանէ հետէ էր ազգասէր լինել և ջատագով Հայոց,և որպէս զի մի ունիցին գրիչ ի ձեռին,գրել անձամբ առ անձին և զեկուցանել առ որ պարտն  էր,այլ ամենայն ինչ ի գլխաւորս նոցին ամփոփեսոցի և այլն։
Ի վախճանի բանիս յայտնի իմն է ամենեցուն  քօնթրասքօլայութիւն Վենետիկեան Մխիթարեանց ընդ Քօլլեճեանս,և սակայն այս ո՛չ հայի առ խմդիր ինչ և կամ հետևողութիւն հեղինակի յԱստուածաբանական և ի փիլիսոփայական վիճմունս,այլ միայն առ հայոց ջատագովութիւն և այս այնու օրինակաւ,որ ըբդգէմ ելանէ միշտ կրթութեան և դիտավորութեան հռովէական սուրբ ժողովոյն տարածման հաւատոյ,ուստի որչափ և յայսպիսի դիպուածս եղև հետևողութիւն վենետիկեան Մխիթարեանց,նա միշտ զհակառակն ուսոյց և զընդդէմն պարտաւորեաց ուսուցանել,որպէս և յայտնի եղև։