Այս էջը հաստատված է

ցելոց։

Մեսրովբ վարդապետ Աղաջրախեան

Թովմա վարդապետ Համաեան Սերովբէ վարդապետ Ճեօվաճիրճեան

Թաթէոս վարդապետ Ասկերեան

Մեջ բերելով այս աղավաղ հայկաբանությամբ գրած նամակը, նամակր, որ գրված էր Մխիթարյանց թշնամիների ձեռքով, կամեի մի մասնավոր գաղափար տալ մեր սիրելի ազգին, թե ի՞նչպես էր Մխիթարի և նորա ընկերության հարաբերությունը դեպի մեր ազգը կամ դեպի պապական աթոռը. այս նամակը հայտնում է նույնպես կոլլեգիացոց հարաբերությունքը դեպի մեզ, դեպի Մխիթարյանք և դեպի Վատիկանը։ Համառոտապես խոսելով այստեղ Մխիթարի վերա, անցնենք քննել նորա ընկերությունը, որ շատ հեղափոխութենների ենթարկվեցավ մինչև մեր օրերը։ Այդ սասանեցուցիչ հեղափոխությունքը, անտարակույս, պիտո է ազդեցություն ունենային և նոցա հոգու ուղղության և հարաբերության վերա դեպի մեր ազգը։

Հոդված երկրորդ

ՄԽԻԹԱՐՅԱՆՔ

Ա

ՄԽԻԹԱՐՅԱՆՑ ՍԿԶԲՈՒՆՔԸ

Նախընթաց հոդվածի մեջ խոսեցինք Մխիթարի վերա, պատմեցինք նորա վարքը և յուր անունով ասած ընկերության հիմք դնելը. այս երկրորդ հոդվածի մեջ մեր խոսքի առարկան լինելու է ահա նույն այդ ըՆկերությունը. հանձն ենք առել քննել և նկարագրել այս ընկերության սկզբունքը, բարոյականությունը, մատենագրական գործունեությունը, այս գործունեության շարժառիթքը, ընկերության առաջին և այժմյան հարաբերությունքը դեպի մեր ազգը, նորա ներկա դրությունը, որից անշուշտ երևում էր, թե ո՜րքան ապահով էր նորա ապագան, ընկերության կառավարության կերպը, այդ տեսակ կառավարության հետևանքը՝ չորս պատվելի վարդապետների վերադարձը դեպի յուրյանց ծնող եկեղեցին, և այս պարտականությունը կատարելու ժամանակ վերջին ջանքը գործ ենք դրել ճիշտ պահել արդարության կշիռը, անարատ խղ

244