Այս էջը հաստատված է

ճի մաքրությունը, ականջներս բաց պահելով դեպի Քրիստոսի այն խոսքերը՝ «Վա՛յ, որ ասիցէ զխաւարն լոյս, և զլոյսն խաւար», և դեպի առաքյալի ասածը, թե «Խօսեցարու՛ք զճշմարտութիւն իւրաքանչիւր ընդ ընկերի իւրում, զի եմք միմեանց անդամք»։ Այս հիմքերի վերա գործակատար գտանվելով, մեր կարծիքը այսպես է, թե որևիցե մարդու, ազգի, ընկերության արժանավորությունքը, բարք ու վարքը, ուսումը և գիտությունը քննելու և հաստատապես նկարագրելու համար առաջին անհրաժեշտ պայմանն է քննել և ուսանել այն սկզբունքը, կամ այն տարերքը, որ նյութ էին եղած այդ մարդու կամ ազգի և կամ ընկերության բարոյապես գոյությանը։ Բացի այս զգուշավոր քննութենից, դեռևս ամենայն շրջանկատությամբ պիտո է հաշվի և համարի տակ դնել այն հանգամանքները, որ ծնուցել էին այդ սկզբունքը և որոնց մեջ միայն, որպես յուրյանց ատմոսֆերայի մեջ, կարող էին կերպարանագործվիլ այդ սկզբունքը կամ տարերքը և աճելով օրեօր ստանալ մի հատուկ բնավորություն։ Թե ի՛նչպես գոյացավ Մխիթարյան ասացյալ ընկերությունը, այդ մասին խոսել ենք նախընթաց հոդվածի մեջ*, ուր և ընկերության հիմնադրի վարքագրության մեջ ցույց ենք տվել այն հանգամանքները, այն օդեղեն շրջապատը, որի մեջ, այն հողը, որի վերա պիտո է աճեր և ծաղկեր նորատունկ ընկերությունը։ Ուրեմն այստեղ մնում է մեզ քննել նախ և հառաջ «Մխիթարյանց սկզբունքը»։ Մխիթարյանց սկզբունքի հետ անմեղանչաբար ծանոթանալու համար պիտո է հառաջուց վճռել այս խնդիրը, թե ի՞նչ ասել է կրոնը և թե ի՛նչ է պապականությունը. պատճառ, մի մարդու, կամ ազգի և կամ ընկերության սկզբունքի մայրը ճանաչվում է գլխավորապես կրոնը և երկրորդաբար՝ քաղաքականությունը. այն պատճառով երկրորդական է քաղաքականությունը, որ թեև շատ ծանրակշիռ բան է, բայց և նա ինքը գլխավորապես աճում է կրոնի հիմքերի վերա։ Ի՛նչ է կրոնը և ի՛նչ հարաբերություն ունի դեպի մի մարդ, դեպի մի ազգ, դեպի մի ընկերություն, որ խոստովանում էին այդ կրոնը։ Թե ո՛րքան մեծախորհուրդ բան է կրոնը ընդհանրապես, և առանց մանրամասն քննության, երևում է նորանից, որ մարդը չէ կարող ապրել աշխարհի երեսին առանց կրոնի։ Որքան ժամանակ մարդը կա աշխարհի վերա, նույնքան ժամանակ է, որ և կրոնը կա, այստեղ մեր խոսքը միայն լինելության վերա է և ո՛չ այսպես կամ այլապես լինելության վերա։ Եվ ի՛նչպես կարելի էր առանց կրոնի ապրել. առաջին

Տե՛ս «Հյուսիսափայլի» հինգերորդ ամսատետրակում, երես 399— 416

245