Այս էջը հաստատված է

այդ կրոնը ամենայն բանականության ծիլ, որ դրել էր աստված մարդու մեջ, սորա ստեղծագործության րոպեին, նա խավարեցնում է այն կայծը, որ բանականության ճիգը աշխատում էր վառել բորբոքեր, և այսպիսի բռնավորական ներգործությամբ ծառա և ստրուկ է շինում այն մարդը կամ այն ազգը, որ մասնակից էր այդ կրոնին։ Չնչին և նյութական բաները, որ վերաբերությամբ դեպի հոգին ոչինչ էին ամենևին, այդ անխորհուրդ և ամուլ ծիսակատարությունը առաջին բանը շինելով, փոխանակ իրավունք տալու օրինավոր կերպով քննելու այս բոլորը, պահանջելով մի կույր և ստրկական անպայման հնազանդություն, ոչնչացնում է մի մարդու կամ ազգի և կամ ընկերության մեջ ամենայն ազատ կամք, ամենայն գործունեություն և ամենայն կյանք. դոցա փոխանակ տարրացնում է նոցա սրտի և հոգու մեջ ստրկություն, անգործություն և հոգեկան մեռելություն։ Եվ այդ մարդը կամ ազգը և կամ ընկերությունը բաժանորդ լինելով այս ողորմելի և թշվառ կրոնին, դառնում է մի մեքենա, մի ավտոմատ, որ առանց ամենայն գիտակցության, զգացողության և անճանաչության ներգործում են զանազան ուժերի ազդեցությամբ։ Եվ ի՛նչ այլ հետևանք կարելի էր հուսալ այն բանից, ուր ամենայն հոգեկան ազատ ձգտողություն ամենայն կամք, հասկացողություն, ստուգագործություն և գիտակցություն փոխանակվում էր անշարժությամբ, տգիտությամբ, կույր հավատով և անպայման հնազանդությամբ, մեքենականությամբ և ծիսական, չնչին, անգիտակցական և անխորհուրդ արարողությամբք։ Այսպես է ահա ստրկական կրոնի ուղղությունը, և այս է այն մարդերի դրությունը, որ բաժանորդ էին այդ կրոնին։ Այս ողորմելի և թշվառ դրության մեջ էր բոլոր մարդկությունը մինչև Հիսուսի Քրիստոսի հայտնվիլը*։ Այս աստվածային անձը, լույսը և ճշմարտությունը,

Ճշմարիտ է, որ Մովսես մարգարեն եգիպտական դաստիարակությամբ բարոյական լուսավորություն ստանալով փրկեց հրեական ժողովուրդը կռապաշտութենից, ազատեց նորան եգիպտական գերութենից և քարոզելով ճշմարիտ աստվածը, տնկեց այդ ժողովրդի մեջ աստվածագիտության և քաղաքականության սերմեր։ Նայելով այն ժամանակի ազգերի լուսավորության աստիճանին, այս մի մեծ կրոնական վերանորոգություն էր (ոեֆոռմացիա), թեև ինքն ըստ ինքյան, և մանավանդ համեմատելով ազատական կրոնի հետ, շատ նեղսիրտ։ Բայց և դա ուներ յուր մեծ խորհուրդը մարդկության համար, դա համարյա թե մի միջոցական, փոխանցական վիճակ էր մարդկության համար, ստրկական կրոնից դեպի ազատականը, և որովհետև չկան բնության մեջ ոստյունաք, այլ ամենայն բան կատարվում է աստիճան առ աստիճան, փոքր առ փոքր, աննշմարելի կերպով, վասնորո անհրաժեշտ էր այդ վերանորոգությունը, որ առաջին քայլն էր դեպի մարդկային ազատությունը։

249