Այս էջը հաստատված է

գաւառի, ինքնին խաղայ յԱյրարատ ի գաւառն Գողթ սրբել զաղանդ հերեսիովտաց զայնու ժամանակաւ երևեալ, և յետ զառաքելականն կատարելոյ զպարտս, ելանէ ի Վաղարշապատ առ սուրբն Սահակ։ Ուստի խորհուրդ արարեալ լուսաւորչացս, յաշակերտաց անտի իւրեանց զՅովսէփ և զընկեր նորին ի նմին Կողբ գեղջէ Եզնիկ անուն առաքեն ի Միջագետս յԵդեսիա՝ առ ի թարգմանել և բերել զգիրս առաջնոց հարց փութանակի ի Հայս՝ զի ի նոյն պաշտօն յղեսցին և ի Բիւզանդիոն։ Այլ սոցա, հաւատս ընծայեալ քսութեանց ոմանց՝ որպէս թէ Մեծն Սահակ և Մեսրոպ զայլս ունին ի Բիւզանդիոն առաքել՝ առանց կամաց և հրամանի վարղապետաց իւրեանց դիմեն շեշտակի ի Բիւզանդիոն և վարժեալ յունական դպրութեամբ՝ ձեռն ի գործ արկանեն ի թարգմանել և ի գրել։ Նախանձաւոր գործոցս գտեալ աշակերտակցաց նոցա, որոց անուանքն Ղևոնդ և Կորիւն, ինքնակամ իջանեն ի Բիւզանդիոն, ուր հասանեն զկնի և Յովհան և Արձան, կանխագոյն առաքեալք ի Սահակայ և ի Մեսրոպայ, որոց դանդաղեալ ի Կեսարիա, յուլացեալն էին։ Վեցեքին սոքա, մարզեալ ի գիտութիւնս յունականին դպրութեան, դարձ ի Բիւզանդիոնէ արարին, բերեալ ի Հայաստան զկանոնական թուղթս ժողովոյն Եփեսոսի և զճիշտ օրինակ թարգմանութեան եօթանասնից Հին և Նոր Կտակարանի, զորս առեալ Սահակայ և Մեսրոպայ, թարգմանեն վերստին զմիանգամ թարգմանեալն և յաղագս անկատարութեան գործոյն, թէ և Մեծն Սահակ վարժ էր քան զամենեսին յունականումն, առաքեն զՄովսէս Խորենացի՝ զձեռնասուն աշակերտ սրբոյն Մեսրոպայ ընդ այլոց յաջողամիտ արանց յԱլեքսանդրիա՝ «ի լեզու պանծալի, ի ստոյգ յօդանալ ճեմարանին վերաբանութեան»*։ Եւ այսպէս երևելի արանցս զայս գործ մեծակշիռ վասն ազգայնոցն վճարեալ՝ փութան մի զկնի միւսոյն զպսակ ընդունիլ առաքելութեանցն ի վերինն Երուսաղէմ։ Սերմանեալ զսերմն բարի ի բանական բարի անդաստան աշակերտաց իւրեանց, որոց ընդ առաջ ելցուք ի ստորև։

«Հայաստան աշխարհ վերակենցաղեալ նորոգ հոգևոր ծննդեամբ տանի ի գլուխ հինգերորդ դարու զերկոսին զսոսա իբրու պսակ ոսկեփունջ ոսկեղէնն դարու, պարտաւորին որդիք Հայաստանի ցորչափ կանն, և մինչ արև լուսաւորէ զնոսա յանզուգական բարերարս իւրեանց համաթուել, թէ և այլում ումեք ևս ժամանակին յաջողեալ էր կատարել զգործ մեծակշիռ։

Խնկեսցի յերկինս անունդ Մեսրոպ, երկնային քաղաքացի և առաքելականաւդ հեզութեամբ հաճեաց ներել քումդ ապիրատ զաւակաց,

________

* Խորեն., Պատմ. Հայոց, գիրք Գ, գլուխ 61:
25