Այս էջը հաստատված է

հայտնվելով Հրեաստանի մեջ*, պատերազմեց կրոնական բռնակալ հոգու հետ․ մերժելով անխորհուրդ և պառավական ավանդությունքը, որ հարգի էին այն միջոցին առավել քան աստուծո պատվիրանքը**, քարոզեց ճշմարիտ աստվածը հոգի և անկարոտ անպտուղ ծիսակատարութենների, զոհերի, որ հրեական կրոնի գլխավոր հաստարանքն էին։ Նա տարածեց մարդկային ազգի մեջ սորա դեպի աստված ունեցած առնչության հայր-որդիական գաղափարը, ուսուցանելով այլապես չկոչել աստվածը, եթե ոչ հոր անունով, և սորանով մերժեց գաղափարը, որ հրեական դպիրքը ստեղծագործել էին, թե անմոտենալի է աստվածը և թե նորա հարաբերությունը դեպի մարդկությունը ամենևին այնպես է, ինչպես մի իշխանի հարաբերություն դեպի յուր ծառայքը։ Վաղուց ահա հրեական ժողովուրդը, նայելով երբեմն-երբեմն յուր մեջ երևեցած մարգարեների քարոզության, հավատացած էր, թե աստուծո աղեղը միշտ լարված է, թե նա մեղավորների ատամները կփշրե, թե նա ամբարիշտները կսատակեցնե։ Փարիսեցիները և դպիրները, դեպի չարը գործ դնելով այս գաղափարքը, ահաբեկ էին առնում ժողովուրդը հավելացնելով սոցա վերա և այլ մարդկային սնոտի քարոզությունք, որոնց հետևանքը էր ժողովրդի ստրկությունը, այլև նորա կույր հավատը դեպի կրոնի պաշտոնյայքը, որոնց ձեռքով միայն կարելի էր մոտենալ աստուծո. այս քարոզութենների միայնակ խորհուրդը էր փարիսեցիների, դպիրների, քահանաների և քահանայապետների նյութական շահաստացությունը։ Ժողովուրդը մնարով այս խավար և ստրկական գաղափարների մեջ, անտարակույս դիմելու էր դեպի այս միջնորդ անվանված տղամարդերը, թափելով նոցա ոտքումը յուր պղինձը, արծաթը և ոսկին։ Փրկիչը, ախոյան դուրս գալով այս բոլոր անխորհուրդ նանրահավատությանը, հրապարակով քարոզեց աստ

Քրիստոսի ժամանակներում, հրեական կրոնի պաշտոնյայքը համը տարել էիև յուրյանց լրբությամբ. ամենայն կողմից աշխատում էին, որ խավար մնա ժողովուրդը որպեսզի ինքյանք նյութական օգուտներ ճարելով այս տգիտութենից, միշտ ապահով կացուցանեն յուրյանց բարեկեցությունը: Նոքա խլել էին ժողովրդից և այն ազատությունը, որ Մովսես թույլ էր տալիս․ սոցա այս տեսակ անօրենությունքը արդեն զգալի էին ժողովրդի համար, և սա պատրաստ էր ենթարկվել մի նոր վերանորոգության։ Մեր ասածը ապացուցանում է այն իրողությունը, որ ժողովուրդը սիրով ընդունեց Հովհաննես Մկրտչի քարոզությունքը և մկրտվում էր նորա ձեռքով: Քահանայապետներին և մյուս այլ վերևումը հիշված մարդերին, թեպետ շատ անհաճո էր այս բանը, բայց դորան ընդդեմ դուրս գալ վախենում էին ժողովրդից, որովհետև սա որպես մարգարե ընդունում էր նորան։

Մատթէոսի ժե, 6, Մարկոսի է, 13,

250