Այս էջը հաստատված է

վածը գթած, ներող, անհիշաչար, նախախնամող և միշտ պատրաստ ընդունել յուր գիրկը մարդության որևիցե անդամը, որպես հայր յուր որդին, եթե սա կվերադառնար խոզարածութենից դեպի յուր հայրը։ Նա սովորեցուց հոդի ճանաչել աստվածը և նորան երկրպագություն տալ, ո՛չ թե միայն Սամարիայի սարի վերա կամ Երուսալեմի մեջ, այլև ամենայն տեղ, հոգով և ճշմարտությամբ։ Նա հրապարակեց քահանայապետների արծաթասիրությունը*, քահանաների ժողովուրդ կողոպտելը, փարիսեցիների կեղծավորությունը և դպիրների կույր և կամակոր տգիտությունը։ Դոցա փոխանակ տարրացուց այն գաղափարը, թե աստուծո բանը, շնորհը, ներողամտությունը և այլ կրոնական պիտույքը, պիտո է ձրիաբար բաժանվին։ Նա խլեց դպիրների ձեռքից սուրբ դիրքը, այն խաբեբա կարդացողներից և մեկնիչներից, որ յուրյանց կամեցածի պես հասկացնում էին ժողովրդին ամենայն բան, և տվեց ժողովրդի ձեռքը պատվիրելով քննել նորան։ Այս երկնային և աստվածային վարդապետը յուր սրտի վկայությունը, յուր ճշմարտությունը մարդերի սրտի մեջ ավելի խոր տպավորելու համար յուր մահով կնքեց և վավերացուց յուր ուսումը, որպեսզի մարդիկ տեսանելով նորա հաստատությունը յուր վկայության վերա մինչև Գոլգոթայի վերա անարգաբար խաչվիլը ավազակների մեջ, պատրաստական սրտով և աներկմիտ հավատով ընդունեն նորա ճշմարտությունը և ազատվին սատանայի և ստության ծառայութենից։ Նորա փրկարար արյունն էր, որ լվաց տարավ մեր վերայից ստրկության և ծառայության կնիքը. նորա խաչն էր, որ խորտակեց մարդկության պարանոցի ծանր և անտանելի լուծը, որի տակ հազարավոր տարիներով ահա չարչարվել էր։ Նորա մահի արդյունքն էր, որ մարդիկ ճանաչեցին ճշմարիտ աստվածը, յուրյանց անձը, յուրյանց ընկերքը, մարդկությունը, և ընդունեցին յուրյանց մեջ այն բարոյական սկզբունքը,

Հրեից քաՀանայապետների ագահությունը և արծաթսիրությունը պիտո է հարկավորապես չափից անցաներ, պատճառ, քահանայապետությունը, որ ստանում էին, թանկ արժեր նոցա։ Վերջին ժամանակներումը, հրեաների այն քաղաքական և կրոնական ընդհանուր ավերության միջոցին, քահանայապետության իրավունքը վաճառվում էր քաղաքական կեղեքիչ կառավարության ձեռքով և այն մի տարի ժամանակով։ Այնտեղ, ուր մի մարդ արծաթով գնում է մի պաշտոն, ասել է թե հույս ունի յուր պաշտոնից ստանալ ոչ թե միայն այն արծաթը, որ հատուցել էր հառաջուց որպես գին յուր պաշտոնին, այլև ավելի մեծ արծաթի գումար։ Այս է ահա կաշառության և սիմոնականության, այն աղտեղի և պիղծ ախտի պղտոր և անմխիթար աղբյուրը։ Երանի՜ այն մարդուն, որ վաճառականության չէ առնում խղճմտանքով,

251