Այս էջը հաստատված է

որով լցված էր, կատարյալ էր ինքը քրիստոնեության հեղինակը, Հիսուս Քրիստոս։ Նորա վերջին կտակն էր սեր, ընկերասիրություն, որ նորա բերանից ընկնելով մաքուր սրտերի մեջ և ոռոգվելով նորա արյունով, պտղաբերեց մարդկությանը ազատություն, երջանկություն խաղաղություն և հավիտենական կյանք։ Նորա վարդապետության հիմքի վերա պայծառացան ազգեր, կազմվեցան ընկերություններ, ծաղկեցավ սեր, հնազանդություն, երախտագիտություն, հույս և հավատ։ Նորա արդյունքն էր, որ գերդաստանների մեջ թագավորեց խնամք, դարմանատարություն և խաղաղություն, մի խոսքով նորա մահը գրավական և ապահովություն եղավ ամենայն կերպով մեր կյանքին և գոյությանը։ Քրիստոնեությունը խորտակում է ամենայն բռնակալական լուծ, փարատում է ամենայն խավար․ հիմնված լինելով սիրու ապառաժի վերա, ամենայն տեղ տարածում է սեր և խաղաղություն, ջուր է տալիս և աճեցնում է այն ազատության ազնիվ ծիլը, բողբոջը որով մարդկային բանականությունը կերպարանվում էր, վեր քաշելով բանականության երեսից տխուր և մռայլոտ վարագույրը հնար է տալիս նա բաց աչքով նայել լուսին և սորա միջնորդությամբ քննել և գնահատել ամենայն բան, յուր անձը, յուր հոգին, յուր բանականությունը, յուր ընկերը, յուր գիտության և հասկացողության չափը։ Նա ընդդեմ է ամենայն մեռելության, ամենայն անշարժության, որ փոխանակում է կենդանությամբ և մշտնջենական շարժողությամբ։ Աղբյուր լինելով ամենայն բարոյականության, ամենայն արդարության, հավասարապես բաշխում է ամենեցուն միևնույն չափով իրավունք Ա ազատություն։ Նորա գլխավոր հաստարանը ճշմարտություն լինելով, ապահովում է մարդկային ընկերություններ, նոցա փոխադարձ միմյանց վերա ունեցած հավատով։ Քրիստոնեությունը չէ պահանջում ամուլ և անխորհուրդ մեքենականություն, նա կամի, որ ամենայն բան քննվի, ուսանվի և հոգու գիտակցությամբ հիմնավորապես ընդունվի, նորան ընդունելի չէ անասունների արյունը, նա չէ հոտոտում զոհերի սեղանը, նորա առաջև ոչինչ է ամենայն փարիսականություն, նա կամի մաքուր սիրտ, անարատ խղճմտանք, անբիծ հավատ և մանկական պարզահոգություն։ Մի մարդ սնանելով այսպիսի կրոնի մեջ, նստած լինելով այսպիսի կենդանարար աղբյուրի մոտ, ուստի բխում էր պարզ և վճիտ սեր, ճշմարտություն և ազատություն, ինչ զարմանք է, որ նախապատիվ և գերապատիվ լինի մյուս ազգերից, որոնք մնալով դեռևս ստրկական

252