Այս էջը հաստատված է

Վաղուց ահա պապերը սովորել էին մտածել, թե սուրբ գրքի մեջ եղած ամենայն ազատության գաղապար ասված էր յուրյանց օգտի համար․ շատ վաղ ժամանակներից քարոզում էին յուրյանց անձը անմիջական երեսփոխան աստուծո, աշխարհի վերա, և այն՝ անսխալելի և անմեղանչական երեսփոխան․ շատ ժամանակ էր, որ քարոզում էին պապերը և նոցա արբանյակքը, թե երկնքի արքայության բանալիքը կախված է Վատիկանի պատի վերա։ Մինչդեռ մարդկությունը նոր դեռևս ազատվելով սատանայի գերութենից և հոգևորված պատրաստ էր ամենայն զոհաբերություն հանձն առնուլ ազատական կրոնի անունով, մինչդեռ մյուս կողմից զանազան աշխարհներում անքրիստոնյա ազգերը չարչարում էին և հարհստահարում էին քրիստոնիա բնակիչքը, պապերը մի կերպով յուրյանց անձը գլուխ եկեղեցու ցույց տալու մտքով, մյուս կողմից ազգերի մտածությունքը յուրյանց վերայից հեռացնելու համար, պարապեցնում էին այդ ազգերը խաչակիր զինվորութեններով անհավատների ընդդեմ։ Մի զինվորությունը ջարդ ու փշուր ազգն ենք, որի կաթողիկոսը և աբեղայքը Մովսես Խորենացու պես մարդուն, որ հայրն էր մեր մատենագրության և գլխավոր թարգմանիչ Սուրբ գրքին, մինչև ի մահ հալածելուց հետո ոսկերքը ևս հանգիստ չթողեցին գերեզմանի մեջ, այլ հանեցին ու գետը թափեցին չեմ ասում, որ ոտաբոբիկ վանքից քշեցին Ղազար Փարպեցու պես մարդուն, և յուրյանց հիմար ընտացքովը հուսահատության մեջ սպանեցին Խոսրովիկը (տես «Ղազարայ Փարպեցւոյ Թուղթ առ Վահան տէրն Մամիկոնէից». Մոսկվա 1853 երես 63-65)։ Այո՛, սիրելի ընթերցողք, գիտեմ դառն է ձեզ կարդալ այսպիսի բաներ մեր գրչի տակից, բայց որքան դառն է ձեզ կարդալ, հարյուր անգամ դառնագույն մեջ գրել։ Երանի՛ թե ունենայինք գովեստի արժանավոր բաներ, ի՛նչ ուրախությամբ փառավորելու էինք այդ իրողությունքը և նոցա միջի ներգործող աանձինքը։ Այն հայերի, որ նեղսրտելու էին մեր այսպես խոսածի վերա, հարցանում ենք․ ի՛նչ մի ազգօգուտ գործ են կատարել, քանի՞ ուսումնարանք ունին, ո՞րքան վարժապետք ու աշակերտք մեք կպատասխանենք, և ոչ մի։ Ո՞չ թե միայն չունի ազգը աշխարհական դպրոց տղաների և աղջիկների համար, այլև ոչ եկեղեցականների համար, որի վերին աստիճանի կարոտությունը զգալի է ամեն մի քրիստոնյա մարդու համար, թեև գանգատում էր ապահոգևորների տգիտության վերա։ Ազգը իրավունք չունի գանգատելու այդ մասին պատճառ, գիտուն քահանայք դաշտում չեն բուսանում, գիտուն հոգևորներ ունելուց հառաջ պիտո է պատրաստել ուսւմնարաններ, տպարաններ, որոնց միջնորդությամբ կարելի էր ստանալ ոչ երազում, այլ արթնության մեջ մագիստրոսներ և վարդապետներ, գիտուն և խելացի եպիսկոպոսներ, լուսավոր կաթողիկոսներ, որ կարող էին հայր դառնալ ազգին, խնամել և հովվել ժողովուրդը, հոգալով նորա հագեկան պիտույքը։ Երանի՛ էր մեզ, եթե ապառաժի վերա չլիներ մեր սերմանածը, երանի՛ էր մեզ, եթե ցույց տալով հրապարակով այս ազգային պակասությունքը կարողանայինք պատճառ դառնալ մեր ազգի հարուստներին և իշխաններին խորհուրդ կատարել այս բանի վերա:

255