վերադարձած արշավանքից, և ահա՛ պապական կոնդակները եկվեղեցու բեմերը դղրդում են, երկրորդը քարոզելով: Երկու էր այս բաների խորհուրդը, մին, որ ցույց տային, թե պաշտպան են քրիստոնեությն և դորանով սովորեցնեին ազգերը նայել պապի վերո որպես եկեղեցու գլխի վերա․ երկրորդ, որ ազգերը և մանավանդ նոցա իշխանքը զբաղվելով այդ անվերջանալի արշավանքներովը, ժամանակ չգտանեին ուշադրություն դարձուցանել պապերի և առհասարակ եկեղեցականների անկարգ գործերի վերա: Դեռևս շատ հառաջ այս իրողութեններից ստեղծագործել էին պապերը յուրյանց տիեզերական իրավասության գաղափարը. նոքա հաստատված ծնանում էին այն մտքի վերա, թե ոչխարքը հովվի համար են և ո՛չ հովիվը ոչխարի համար: Հեռացնելով ժողովուրդը սուրբ գրքի ընթերցանութենից, պատճառելով թե ազգերը տգետ լինելով թյուր կհասկանային և կգայթակղվեին, որ օր ըստ օրե պատում էին ազգերի միտքը մարդադիր չնչին և սնոտի կանոնների թանձր մառախուղով, որպեսզի նոցա աչքը չկարողանա տեսանել պապականության գործերը: Ո՞ր գործերը. մի՞թե պապերը անվայել գործեր էին գործում, մի՞թե աստուծո անմեղանչական երեսփոխանքը, որ ընտրվում էին հոգով սրբով, յուրյանց անսխալելի ընթացքով կարո՛ղ էին գայթակղություն պատճառել ազգերին, որոնց ոտքի վերա հաստատ պահելու համար նոցա արարիչը կանգնել էր հռովմեական դատավորի առաջև: Աչքերս ձգենք մի հարյուր հիսուն տարու ժամանակամիջոցի վերա Կարլովինգյան տան վերջանալուց հետո. և տեսանում ենք ահա, որ քսան և չորս պապերից, որ այս միջոցին նստան հռովմեական եկեղեցու աթոռի վերա, երկուքը սպանվեցան, հիգը աքսորվեցան, երեքը ինքյանք հրաժարվեցան այս վտանգավոր իշխանութենից, ոմանք զենքի ուժով հասան այս բարձր աստիճանին, ուրիշները արծաթով, երկուքը ստացան այս արժանավորությունը սիրական կին մարդերի ձեռքից, մինը ինքը յուրյան պապ ընտրեց: Հրաժարականը պապական աթոռից մի անգամ գնվեցավ լի քսակով, երկրորդումը՝ գեղեցիկ հարսնացուի փաղաքշական խոսքերով: Մինը Հռովմի քահանայապետներից կողոպտեց եկեղեցական գանձը, յուր ավարով հանդերձ դուրս փախավ Հռովմից և հետո վերադարձավ շուտով, հալածեց յուր հաջորդը և խեղացուց նորան ամենագարշելի կերպով։ Պատմության թերթի մի երեսի վերա կարդում ենք այն սարսափելի անցքը, թե ինչպես հակապապի մեռած մարմինը բերվում է նոր պապի առջև յուր գահընկեցության դատակնիքը լսելու համար, իսկ երկրորդ երեսում տեսանում ենք, թե
256