Այս էջը հաստատված է

որոց բանդագուշեալ ի զառանցանս կրօնամոլութեան և ուսեալ յումեմնէ Խաչատրոյ ժպրհեցին՝ քեզ համապատիւ զնշդեհեալն յԱտրիդեան ալիս՝ դաւանել, թերևս և զանպարտականդ՝ պարտաւոր նմին կացուցեալ։ Են քո որդիք, որք զանուն քո ի վեր քան զարև ունին, և քոյովդ նշանագրօք՝ զքո յիշատակ, ի սիրտս իւրեանց դրոշմեն»։

Յաշակերտաց սրբոցս թէ և ըստ պատմութեանն աւանդելոյ շատք գոն մեզ ի ծանօթութիւն անուամբ ևեթ, այլ զի գործք նոցա ծածկին ընդ փոշեաւ վանօրէից Հայաստանի, կամ ընդ փլատակօք նուիրական հայրենեաց՝ վասնորոյ արժան համարեմք զյայտնիսս մեզ գրուածովք՝ կոչել յայս խրախճան, զանյայտսն, թողեալ այլում հայրենասիրի և հնասիրի՝ հանել երևան։

Եզնիկ Կողբացին, ընկեր Յովսէփու, ընդ որում առաքեցան ի Բիւզանդիոն՝ թուղու մեզ զերկասիրութիւն իւր մակագրեալ «Եղծ աղանդոց» ի չորս հատուածս տրոհեալ. առաջինն՝ ընդդէմ հեթանոսութեան, երկրորդն՝ ընդդէմ դենին Պարսից և քաւդէից նոցին, երրորդն՝ ընդդէմ իմաստնոց յունաց, և չորրորդն՝ ընդդէմ Մարկիովնականաց և Մանիքեցւոց։ Որոյ ժամանակակից Կորիւն վարդապետ, մականուանեալն Սքանչելի՝ մտանէ ի դար ընտիր հեղինակաց, գրեալ մեզ զվարս և զկեանս վարդապետի իւրոյ Մեսրոպայ և սրբոյն Սահակայ, զգիւտոյ հայկական գրոց և ղիւրոյ իսկ զանձնէ զծանօթութիւն։ Զայսու ժամանակաւ երևի Հայրն պատմութեան մերոյ՝ փիլիսոփոսն Մովսէս Խորենացի, զորով չկարեմք առնել զանց և հարկաւորեմք առ վայր մի զկայ առնուլ և սքանչանալ րնդ այրն և ընդ բազմավաստակ արդիւնս նորա։ Յետ զամս եօթն յԱլեքսանդրիա վարժելոյ ընկերօք հանդերձ յամենայն իմաստս, որ ինչ ժամանակի բանականութեանն էր գիւտ՝ կամեցաւ նալել յԵլլադա և գնալ յԱթէնս առ աշակերտակիցս իւր, այլ վասն հողմոյն ընդդէմ լինելոյ՝ խոտորեցաւ յԻտալիա և ելեալ ի Հռոմ, եկաց առ ժամանակ ինչ շահեցեալ զգիտութիւն զանազան իրաց, ուստի իջեալ յԱթէնս և ի Կոստանդնուպօլիս՝ փութացաւ յԱյրարատ, տեսոյ վարդապետացն իւրոց ելով կաթոգին։ Սուգ անհնարին պաշարեաց զերանելին, այն ինչ ետես՝ թե բազմերախտ վարդապետք իւր յառաջեալ ի կոչ վերին Կոչողին, թողեալ էին զասպարէզ կենցաղոյս, մինչ ետես՝ զթագաւորութիւնն բարձեալ ի տանէն Արշակունեաց։ Ողբս անդէն յօրինէ ի վերայ չարաշուք դիպուածոցս, զորս գտանեմք ի վախճանի պատմութեան Հայոց արարելոյ ի սմանէ, և փոյթ լինի ի լրացուցանել զթերութիւն թարգմանութեան սուրբ գրոց։ Սորա հանճարեղ բանականութեան է գործ՝ խնամով աւանդել յետնոցս զպատմութիւն ազգիս՝ սկսեալ յառաջնոց Հայկազանց

26